ՓԱՇԻՆՅԱՆԸ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ ԱԼԻԵՎԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՎ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՎԵՐՍԿՍՄԱՆ ՀԱՄԱՐ
Արդեն 8 ամիս Հայաստան–Ադրբեջան սահմանին լիարժեք խաղաղություն է հաստատված, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդարանում իր ելույթում։ Փաշինյանը ասել է.«2025 թվականը մեր անկախությունից, այսինքն՝ 1991 թվականից ի վեր դարձավ առաջին օրացուցային տարին, երբ Հայաստան–Ադրբեջան հրաձգության հետեւանքով ոչ զոհ է եղել, ոչ վիրավոր։ Արդեն ամիսներ, սահմանամերձ բնակավայրի բնակիչները կրակոցների ձայներ չեն լսում։
Ավելին, անկախությունից ի վեր առաջին անգամ 2025 թվականի նոյեմբերին Ադրբեջանի տարածքով, անցնելով նաեւ Վրաստանի միջով, գնացք եկավ Հայաստանի Հանրապետություն։ Սա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ 2025 թվականի հոկտեմբերին Ադրբեջանի նախագահը հայտարարեց, թե վերացնում է Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան երկաթուղային փոխադրումների սահմանափակումները, եւ ես Ադրբեջանի նախագահին շնորհակալ եմ նման որոշման համար։
Մենք էլ մեր հերթին հայտարարել ենք, թե պատրաստ ենք հենց այսօր ապահովել տարանցումն Ադրբեջանից դեպի Թուրքիա եւ հակառակ ուղղությամբ, որովհետեւ սա կարող ենք անել այս պահին մեր գործող ճանապարհներով»։

