ԲԱՅՐԱՄՈՎԸ ԿԽՄԿ-Ի ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ ՔՆՆԱՐԿԵԼ Է ԲԱՔՎԻ ՈՒ ԵՐԵՎԱՆԻ ՄԻՋԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչի հետ քննարկել է տարածաշրջանում ԿԽՄԿ-ի հումանիտար գործունեությունը և Բաքվի ու Երևանի միջև խաղաղության գործընթացը։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:
«Հանդիպմանը ընդգծվել է, որ Ադրբեջանի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջև համագործակցությունը կրում է երկարաժամկետ բնույթ և հիմնված է վստահության վրա, նշվել է կողմերի միջև մշտական շփումների նշանակությունը։ Քննարկվել է տարածաշրջանում ԿԽՄԿ-ի հումանիտար գործունեությունը, ընդգծվել է Ադրբեջանի կողմից դրան աջակցելու կարևորությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նախարարը հայտարարել է, որ տարածաշրջանում լարվածության ֆոնին Բաքուն միշտ հավատարիմ է մնում հումանիտար սկզբունքներին, այդ թվում՝ Իրանում ռազմական գործողությունների ժամանակ հումանիտար օգնություն է ցուցաբերել այդ երկրին։ Նա նաև տեղեկացրել է ԿԽՄԿ նախագահին Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման և փոխադարձ վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումների մասին։


Читайте также

Оставить комментарий