ԿԽՄԿ-Ի ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՎԱԳԻՖ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ
Օգոստոսի 5-ին ԿԽՄԿ ներկայացուցիչները կրկին այցելել են՝ հուլիսի 29-ին բերման ենթարկված Վագիֆ Խաչատրյանին։
ԿԽՄԿ-ի Ադրբեջանի ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան հայտնել է, որ ձերբակալվածի հետ անհատական հանդիպում է տեղի ունեցել, և նա օգտվել է առիթից ու կապվել իր ընտանիքի հետ` Կարմիր Խաչի նամակի միջոցով։
«Այցի ընթացքում ԿԽՄԿ-ն, իր մանդատի համաձայն, գնահատում է՝ կալանավորների նկատմամբ վերաբերմունքը և նրանց պահման պայմանները։ ԿԽՄԿ-ն նաև պայմաններ է ստեղծում անհատների և նրանց ընտանիքների միջև կապերի վերականգնման կամ շարունակման համար: ԿԽՄԿ-ի ընթացակարգերին համապատասխան՝ այցի հետ կապված դիտարկումներն ու առաջարկությունները փոխանցվում են միայն պահող կողմին»,- ասել է Հուսեյնովան։