ԱԳՆ. ԿԽՄԿ-ԻՆ ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ ԶԵՐԾ ՄՆԱԼ ԻՐ ՄԱՆԴԱՏԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ՉԱՐԱՇԱՀՈՒՄԻՑ
Ադրբեջանի արտգործնախարարությունն արձագանքել է ԿԽՄԿ-ի հայտարարությունը՝ Ղարաբաղում իբր հումանիտար ճգնաժամի վերաբերյալ։ Գերատեսչությունը նշել է, որ ի գիտություն է ընդունել այդ հայտարարությունը՝ միաժամանակ պնդելով, որ հայկական կողմը կտրականապես մերժում է ադրբեջանական կողմի օգնության առաջարկը:
Հիշեցնելով հունիսի 15-ին Լաչինի միջանցքի անցակետում տեղի ունեցած զինված միջադեպն ու միջազգային մարդասիրական կազմակերպությանն ուղղված՝ մաքսանենգ իրեր տեղափոխելու մեղադրանքը, Ադրբեջանի ԱԳՆ հայտարարել է․ «Հայաստանի կողմից անօրինական գործողությունների փորձերը կանխելուն զուգընթաց, ադրբեջանական կողմը շարունակել է կարևոր համագործակցությունը ԿԽՄԿ-ի հետ»։
Գերատեսչությունը նշում է, որ Ադրբեջանը առաջարկել է նաև Աղդամով դեղորայք և բեռներ փոխադրել, սակայն հայկական կողմը կտրականապես մերժում է այս առաջարկը։
Բաքուն ի պատասխան ԿԽՄԿ-ին հորդորել է զերծ մնալ այդ մանդատի քաղաքական նպատակների չարաշահումից: