ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ-Ն ՊԱՏԱՍԽԱՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԳՈՐԾ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԻՆ

Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մեկնաբանության մեջ։
«Ադրբեջանի կողմից իր ինքնիշխան տարածքների սահմանին հսկիչ-անցագրային կետի ստեղծումը օրինական քայլ էր, որը համապատասխանում է միջազգային իրավունքի բոլոր նորմերին և սկզբունքներին», - ասվում է հայտարարության մեջ։
«Մեկնաբանելով Լաչինի ճանապարհին իրականացվող բողոքի գործողությունները՝ հայկական կողմը թերևս մոռացել է, որ այդ ակցիաները ուղղված էին ճանապարհի անօրինական օգտագործման և ռազմական սադրանքների դեմ։ Հայկական կողմը նաև չի դադարում խեղաթյուրել Միջազգային դատարանի ժամանակավոր որոշումը», - նշել է Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը։