ԿԽՄԿ-Ն ԱՓՍՈՍԱՆՔՈՎ ՆՇՈՒՄ Է, ՈՐ ՎԱՐՈՐԴՆԵՐԸ ՓՈՐՁԵԼ ԵՆ ՄԱՔՍԱՆԵՆԳ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐ ՏԵՂԱՓՈԽԵԼ ԿՈՄԵՐՑԻՈՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ
«Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) տեղյակ է Լաչինի ճանապարհով չհայտարարագրված ապրանքների տեղափոխման մասին տեղեկատվությանը և չի աջակցում նման գործողություններին։ ԿԽՄԿ-ի ոչ մի մեքենայում նման ապրանք չի եղել: Մարդասիրական ողջ բեռները ստուգվում են Ադրբեջանի մաքսավորների կողմից»։
Այս մասին հայտնել են ԿԽՄԿ ադրբեջանական ներկայացուցչության մամուլի ծառայությունում։
Կազմակերպությունում ափսոսանքով նշել են, որ չորս վարձակալած բեռնատարներում, որոնց վրա ժամանակավորապես տեղադրված է եղել ԿԽՄԿ տարբերանշանը, վարորդները, առանց կոմիտեին ծանուցելու, փորձել են մաքսանենգ ճանապարհով չհայտարարագրված ապրանքներ տեղափոխել կոմերցիոն նպատակներով։
«Այդ վարորդները ԿԽՄԿ-ի աշխատակիցներ չեն եղել, և նրանց հետ կնքված աշխատանքային պայմանագիրն անմիջապես խզվել է»,- ընդգծել են ԿԽՄԿ-ում։