ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ. ՎԱԳԻՖ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՏԵՂԱՎՈՐՎԵԼ Է ԲԱՔՎԻ ԲՈՒԺՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՄԵԿԸ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքում Վագիֆ Խաչատրյանի ձերփակալման առնչությամբ:
Գերատեսչությունը հաստատել է, որ Խաչատրյանը, որը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Հայաստան էր տեղափոխվում՝ բուժում ստանալու նպատակով, տեղավորվել է Բաքվի բուժհաստատություններից մեկը, նրան ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն, պայմաններ են ստեղծվել ԿԽՄԿ ներկայացուցիչների այցելությունների համար։
Ադրբեջանի ԱԳՆ-ն նաև հայտարարել է, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը, շարունակում է քաղաքական մանիպուլյացիաների մեջ մտնել՝ միջազգային հանրության ուշադրությունը շեղելու և իր պարտավորություններից խուսափելու նպատակով»:
«Հայաստանի ԱԳՆ-ի կողմից Ադրբեջանին ուղղված մեղադրանքները լիովին անհիմն են», - հայտարարել է գերատեսչությունը:


Читайте также

Оставить комментарий