ՀԻՔՄԵԹ ՀԱՋԻԵՎ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՈՉ ԱՅԼ ԻՆՉ Է, ՔԱՆ ԱՐԴԱՐԱՑՈՒՄ Ռ/ՀԱՆՑԱԳՈՐԾ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հայ հասարակական գործիչներն ու լրատվամիջոցները փորձում են պետական մակարդակով արդարացնել ռազմական հանցագործի գործողությունները։ Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը`անդրադառնալով արցախցի Վագիֆ Խաչատրյանի կալանավորմանը։
Հաջիևը նշել է, որ ներկայումս «Հայաստանի մի շարք պաշտոնական, հասարակական, լրատվական կառույցներ պետական մակարդակով աջակցում են ռազմական հանցագործություններին, բողոք են հայտնում 25 խաղաղ ադրբեջանցիների սպանած պատերազմական հանցագործ Վագիֆ Խաչատրյանի կալանավորման դեմ, և նրանց գործունեությունը ոչ այլ ինչ է, քան արդարացում հանցագործի գործողությունների համար»:
Հաջիևը նաև գրել է, որ Խաչատրյանը փորձել է փախչել Ղարաբաղից՝ օգտագործելով ԿԽՄԿ-ի միջոցով բժշկական տարհանման հնարավորությունը։
Իսկ ավելի վաղ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարություն էր տարածել, որ Խաչատրյանը մի քանի այլ անձանց հետ 1991 թ․ դեկտեմբերի 22-ին կազմակերպել և Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի ադրբեջանցիների դեմ իրականացրել է հանցագործություններ, ոչնչացրել է նրանց պատկանող գույքը, պետությանը խոշոր չափի վնաս է հասցրել (մոտ 5,5 միլիոն մանաթի (մոտ 3,2 միլիոն դոլարի ընդհանուր գումարի նյութական վնաս։
«Սպանել են ազգությամբ 25 ադրբեջանցու, 14 հոգու պատճառել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, 358 ադրբեջանցու արտաքսել օրինական բնակության վայրերից»,- ասվում է դատախազության հայտարարության մեջ։
«Որոշում է կայացվել Վագիֆ Խաչատրյանին որպես մեղադրյալ ներգրավել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 103 (ցեղասպանություն) և 107 (բնակչության տեղահանում կամ բռնի վերաբնակեցում) հոդվածներով» (չակերտները - Tert.am),- հայտնել է Ադրբեջանի դատախազությունը։
Խաչատրյանի դուստրը հերքել է այս ամենը։