ԱՊՐԻԼԻ 12-ԻՆ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ ՎԵՐՍԿՍԵԼ Է ԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Ապրիլի 12-ին Իրանի Իսլամական Հանրապետությունում Ադրբեջանի դեսպանատունը վերսկսել է իր գործունեությունը։ Այս մասին ասված է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ սկզբնական շրջանում դեսպանատունը կգործի սահմանափակ թվով դիվանագիտական և վարչական անձնակազմով։ Հաշվի առնելով անվտանգության և կազմակերպչական հարցերը՝ նախատեսվում է դեսպանատան գործունեության աստիճանական կարգավորում։Իրանում Ադրբեջանի դեսպանատան գործունեության վերսկսումը՝ ռազմական գործողությունների դադարեցումից և երկշաբաթյա հրադադարի հայտարարումից կարճ ժամանակ անց, ցույց է տալիս, թե որքան մեծ կարևորություն է տալիս Ադրբեջանը հարևան և բարեկամ Իրանի հետ հարաբերություններին։ Պաշտոնական Բաքուն վերահաստատում է իր աջակցությունը տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված նախաձեռնություններին։

