ԽԱԼԱՖ ԽԱԼԱՖՈՎ. ԻՐԱՆՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԲՈԼՈՐ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՏԱՐՀԱՆՎԵԼ ԵՆ, ԹԵՀՐԱՆՈՒՄ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԴԱԴԱՐԵՑՐԵԼ Է ԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Իրանում Ադրբեջանի դեսպանատան բոլոր աշխատակիցները տարհանվել են, Թեհրանում դիվանագիտական առաքելությունն ամբողջությամբ դադարեցրել է իր գործունեությունը։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը։
«Մենք ամբողջությամբ դադարեցրել ենք դեսպանատան դիվանագիտական գործունեությունը: Դեսպանատան վարչական շենքի և ունեցվածքի պահպանման հետ կապված այնտեղ հինգ մարդ է մնացել, մյուսները դիվանագիտական գործունեություն չեն ծավալի»,- հայտարարել է Խալաֆովը։
Ավելի վաղ փոխնախարարը հայտարարել էր, որ Բաքուն Իրանից պահանջել է հանցագործության թափանցիկ հետաքննություն անցկացնել, մեղավորներին պատասխանատվության ենթարկել և կոնկրետ տեղեկատվություն տրամադրել ադրբեջանական կողմին։
Նա ընդգծել էր, որ Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը դատապարտվել է ՄԱԿ-ի, ՆԱՏՕ-ի, Եվրամիության, Թյուրքական պետությունների կազմակերպության, Իսլամական համագործակցության կազմակերպության և այլ միջազգային կառույցների կողմից։ Միևնույն ժամանակ այս զինված հարձակումն ահաբեկչական գործողություն է որակվել ավելի քան 60 երկրի ղեկավարների, արտաքին գործերի նախարարների և դեսպանների կողմից։
Հիշեցնենք, որ հունվարի 27-ի առավոտյան զինված հարձակում է տեղի ունեցել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա: Միջադեպի հետևանքով սպանվել է Ադրբեջանի իրավապահ մարմինների դեսպանատան պաշտպանության համար պատասխանատու աշխատակիցը: Եվս երկու մարդ վիրավորում է ստացել։