ԹՈՒՐՔԻԱՆ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ԻՐԱՆՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԵՐՍԿՍՈՒՄԸ

Համապատասխան հրապարակումը զետեղված է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության կայքում։
«Մենք կարևորում ենք Ադրբեջանի և Իրանի միջև հարաբերությունների կարգավորումը և դիվանագիտական հարաբերությունների նորմալ մակարդակի վերականգնումը տարածաշրջանում համագործակցության և կայունության ոգու համար», - ասված է ԱԳՆ հայտարարության մեջ։