ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ «ՊԵՐՍՈՆԱ ՆՈՆ ԳՐԱՏԱ» Է ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ ԻՐԱՆԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ՉՈՐՍ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ: ԱՅԴ ԱՆՁԻՆՔ ՊԵՏՔ Է 48 ԺԱՄՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԼՔԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔԸ

Ապրիլի 6-ին՝ Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյիդ Աբբաս Մուսավին կանչվել է Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն։
Ինչպես հայտնել են արտաքին գործերի նախարարությունից, հանդիպման ընթացքում դեսպանին խիստ դժգոհություն է հայտնվել՝ վերջերս Իրանի կողմից Ադրբեջանի դեմ իրականացվող սադրիչ գործունեության կապակցությամբ։
Սեյիդ Աբբաս Մուսավիի ուշադրությանն է ներկայացվել, որ Ադրբեջանի կառավարության կողմից՝ «պերսոնա նոն գրատա» է հայտարարվել Իրանի դեսպանատան չորս աշխատակիցների նկատմամբ՝ դիվանագիտական կարգավիճակին չհամապատասխանող և դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիային հակասող գործունեության համար։ «Այդ անձինք պետք է 48 ժամվա ընթացքում լքեն Ադրբեջանի տարածքը»,- հայտեարարել են ԱԳՆ-ում։


Читайте также

Оставить комментарий