ՋՈՐՋԻԱ ՄԵԼՈՆԻ. ՄԵՆՔ ՔՆՆԱՐԿԵՑԻՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԵՄԱՆ

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները»։ Այս մասին հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին Ադրբեջանի նախագահ Իլհամ Աիևի հետ համատեղ մամուլի ասուլիսում:
«Մենք քննարկեցինք Հայաստանի հետ հարաբերությունների թեման։ Ես վերահաստատեցի Իտալիայի լիակատար աջակցությունը հարաբերությունների կարգավորման գործընթացին, որը արտացոլում է պատմական փուլը, որին ազդակ հաղորդվեց Միացյալ Նահանգների կողմից։ Կարծում եմ, որ 2026 թվականը կարող է կարևոր տարի լինել այս առումով, քանի որ կարևոր է օգտագործել այս դինամիկ տարածաշրջանի ողջ ներուժը», - ընդգծել է Մելոնին։
Նրա խոսքով, Ադրբեջանն ու Իտալիան համատեղ կսահմանեն իրենց առաջնահերթությունները ապագայի համար: Մենք կցանկանայինք, որ Ադրբեջանն ամրապնդի իր դերը որպես Եվրոպայի և Ասիայի միջև հիմնարար հանգույց։ Մենք նախատեսել ենք 2026 թվականի երկրորդ կեսին Բաքվում կազմակերպել բիզնես ֆորում՝ մեր քաղաքական համագործակցությունը մեր ընկերությունների և աշխատողների համար կոնկրետ հնարավորությունների վերածելու համար», - ասել է Իտալիայի վարչապետը։


Читайте также

Оставить комментарий