COP29. ԻՏԱԼԻԱՅԻ, ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԵՎ ՀՈՐՎԱՏԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏՆԵՐԸ ԱՅՍՕՐ ԺԱՄԱՆԵՑԻՆ ԲԱՔՈՒ
Նոյեմբերի 13-ին Իտալիայի, Հունաստանի և Հորվատիայի վարչապետներ Ջորջիա Մելոնին, Կիրիակոս Միցոտակիսն ու Անդրեյ Պլենկովիչն այցով ժամանել են Ադրբեջանի Հանրապետություն՝ մասնակցելու Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի Կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանին։