ՓԱՇԻՆՅԱՆԸ ԿԱՐԵՎՈՐԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ԳԾԵՐԻ ԵՎ ԿԱՊԱԿՑԻՉՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ

Հայաստանը շահագրգռված է ԵՄ-ի հետ խորացնել համագործակցությունը կապակցվածության, էներգետիկայի և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա  խոսքով՝ վերջին ամիսներին Հայաստանին և Եվրոպական միությանը հաջողվել է էական առաջընթաց գրանցել կապակցվածության ոլորտում։
Նրա խոսքով՝ էներգետիկայի ոլորտում Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրերից է էներգիայի կուտակման կայանների կառուցումը, որը հնարավորություն կտա առավել արդյունավետ օգտագործել վերականգնվող էներգիայի աղբյուրներից ստացվող էլեկտրաէներգիան։
«Գործընկերոջս հետ քննարկել ենք նաև այս հարցում Եվրամիության աջակցության հաստատման և հատկացման հարցը»,-ասաց նա։
Անդրադառնալով «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը՝ Փաշինյանը կարևորեց էներգետիկ կապակցվածության ընդլայնումը, այդ թվում՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ էլեկտրահաղորդման գծերի և կապակցիչների կառուցումը։
«Սա կարող է նպաստել ինչպես էներգետիկ անվտանգության ամրապնդմանը, այնպես էլ կանաչ անցման նպատակների իրականացմանը»,- ասաց վարչապետը։


Читайте также

Оставить комментарий