ՈՒՐՍՈՒԼԱ ՖՈՆ ԴԵՐ ԼԱՅԵՆ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆ Է
Ադրբեջանը Եվրոպայի վստահելի գործընկերն է էներգետիկայի ոլորտում, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Բուխարեստում, որտեղ Ադրբեջանը, Վրաստանը, Ռումինիան ու Հունգարիան համաձայնագիր են կնքել` վերականգնվող էներգետիկայի ոլորտում ռազմավարական համագործակցության վերաբերյալ:«Այս փաստաթուղթը էլ ավելի է մոտեցնում Եվրամիությանը Հարավային Կովկասի մեր գործընկերներին», - հայտարարել է Ֆոն դեր Լայենը` ստորագրման արարողության ժամանակ:

