ՍԴ-Ն ՄԵՐԺԵՑ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԴԻՄՈՒՄՆԵՐԸ
Սահմանադրական դատարանը մերժեց ընտրությունների արդյունքները վիճարկող քաղաքական 7 ուժերի դիմումներն ու ուժի մեջ թողեց հունիսի 7-ի ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ որոշումը:Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները ՍԴ-ում վիճարկում էին քաղաքական 7 ուժեր, այդ թվում՝ խորհրդարան անցած «Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինքներն ու մի քանի տասնյակ ձայնով դուրս մնացած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ՍԴ-ի որոշման հրապարակումից հետո «Ազատությանն» ասաց՝ «Արդարադատությունը հաղթեց»:
Այսպիսով՝ 9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 64 մանդատով, «Ուժեղ Հայաստանը»՝ 29 մանդատով և «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատով:
Ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը մասնակցել են ՍԴ 9 դատավորներից 7-ը:

