ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ ՌԵՋԵՓ ԹԱՅԻՓ ԷՐԴՈՂԱՆԸ ԶԱՆԳԱՀԱՐԵԼ Է ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀ ԴՈՆԱԼԴ ԹՐԱՄՓԻՆ

Անդրադառնալով ռուս-ուկրաինական պատերազմին՝ Թուրքիայի ղեկավարը պաշտպանել է ռազմական գործողությունները դադարեցնելու Թրամփի նախաձեռնությունները՝ ընդգծելով, որ Անկարան ի սկզբանե կողմ է եղել արդար և կայուն խաղաղությանը և շարունակելու է ջանքեր գործադրել դրան հասնելու համար։
Քննարկման մյուս թեմաները վերաբերել են Սիրիայում տիրող իրավիճակին։ Էրդողանը նշել է Դամասկոսի նկատմամբ պատժամիջոցների վերացման ուղղությամբ համատեղ աշխատանքի կարևորությունը, ինչը, նրա կարծիքով, կօգնի կարգավորել իրավիճակը, ամրապնդել նոր ինստիտուտները և փախստականներին վերադարձնել իրենց հայրենիք։
Թուրքիայի ղեկավարն անդրադարձել է նաև ահաբեկչության դեմ պայքարին՝ ընդգծելով, որ Անկարան Վաշինգտոնից ակնկալում է քայլեր, որոնք հաշվի կառնեն Թուրքիայի շահերը։ Նա մատնանշել է հակաթուրքական պատժամիջոցները չեղարկելու, F-16 կործանիչների մատակարարման գործընթացն ավարտելու և Թուրքիային F-35 ծրագիր շրջանակ վերադարձնելու անհրաժեշտությունը՝ պաշտպանական համագործակցության հետագա զարգացման համար։