ԴՈՆԱԼԴ ԹՐԱՄՊ. «ՆԱԽԱԳԱՀ ԷՐԴՈՂԱՆԸ ՇԱՏ ԽԵԼԱՑԻ ԵՎ ՈՒԺԵՂ ՄԱՐԴ Է»
Նախագահ Էրդողանը շատ խելացի և ուժեղ մարդ է։
Haber Global-ի փոխանցմամբ՝ այս մասին ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն ասել է՝ ելույթ ունենալով Մար-ա-Լագոյում (Ֆլորիդա) կայացած մամուլի ասուլիսում։
«Թուրքիան շատ խելացի է: Նախագահ Էրդողանը շատ խելացի և ուժեղ մարդ է։ Դատելով նրանից, թե ինչ արեց Ասադը երեխաների հետ, նա դաժան դահիճ է», - նշել է քաղաքական գործիչը՝ մեկնաբանելով Սիրիայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները, որոնք հանգեցրին Բաշար Ասադի ռեժիմի տապալմանը։
Սիրիայում 900 ամերիկացի զինծառայողների ապագայի վերաբերյալ լրագրողների հարցին Թրամփը պատասխանել է.
«Դա լուծելու այլ ճանապարհ պետք է լինի: Մեկ լուծումը Թուրքիան է: Տարածաշրջանում ԱՄՆ-ը կարող է աշխատել Թուրքիայի հետ»:
Ընդգծելով, որ Թուրքիան «կարևոր տերություն է», Թրամփը հավելել է. «Նախագահ Էրդողանը մարդ է, ում հետ ես լավ եմ շփվում: Նա ունի մեծ ռազմական ուժ: Եվ այդ իշխանությունը չի մաշվել պատերազմներով: Նա կառուցել է շատ ուժեղ և արդյունավետ բանակ»: