ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆ Է ՐՈՊԵ ԱՌԱՋ ՍԿՍԵԼ TRIPP-Ի ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
Հայաստանի կառավարության ցանկությունն է րոպե առաջ սկսել TRIPP-ի իրականացումը, նախօրեին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց վարչապետը:Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ նույն ցանկությունն ունի նաև ամերիկյան կողմը:
«Հիմա պետք է ընթացակարգերը նորմալ ապահովենք, որպեսզի հույս ունեմ արդեն այս տարի աշնանը գետնի վրա աշխատանքները իրականացվեն», - հավելեց Կառավարության ղեկավարը:
Հայաստանի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը նախաստորագրվել է այս տարվա մայիսի 26-ին, ստորագրվել՝ հունիսի 4-ին:

