ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՍԵԴՐԱԿ ՔՈՉԱՐՅԱՆԻՑ ՈՒ ԿՆՈՋԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԲՌՆԱԳԱՆՁԵԼ 14 ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՈՒ 2.7 ՄԼՐԴ ԴՐԱՄ

Դատախազությունը Սեդրակ Քոչարյանից և կնոջից պահանջում է հօգուտ պետության բռնագանձել 14 անշարժ գույք ու 2.7 մլրդ դրամ՝ որպես ապօրինի եկամուտի մնացորդ:
Այս մասին փոխանցում է Լուրերը:
Դատախազությունից նաև պահանջում են՝
-Երևան քաղաքում 1 բնակարանի գնման իրավունք
-Իրավաբանական անձում մասնակցություն՝  11
-1,361,852 ԱՄՆ դոլարով  և 985,190,729 ՀՀ դրամով ձեռք բերված պարտատոմսեր
-703.059 ԱՄՆ և 200.000.000 ՀՀ դրամի չափով ներդրված ավանդ
-8,235,400,647 դրամի, 4,007,674 ԱՄՆ դոլարի, 588.954 Եվրոյի և 16.000.000 Ռուբլիի չափով տրամադրված փոխառության պահանջի իրավունք
-2.721.319.175 ՀՀ դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող դրամական միջոցների մնացորդ
-11.270.472.767 ՀՀ դրամ՝ որպես անձի օրինական եկամուտներով չհիմնավորվող, ապօրինի ծագում ունեցող և բարեխիղճ ձեռքբերողների փոխանցված կամ չնույնականացված դրամական միջոցների հանրագումար,
-1.286.635.500 ՀՀ դրամ՝ որպես Հունաստանի Միկոնոս կղզու Անո Մերա կոչվող տարածքում գտնվող առանձնատան ձեռքբերման (կառուցման) արժեք,
-416.084.506 ՀՀ դրամ՝ որպես տանզանական «Փլեյմաստեր գեյմինգ քորփորեյշն» ընկերությանմասնակցության ձեռքբերման արժեք,
-1.958.657.659 ՀՀ դրամ՝ որպես տանզանական «ՄՄՋ Գոլդ Լիմիթեդ» ընկերության մասնակցության ձեռքբերման արժեք։


Читайте также

Оставить комментарий