ԱԺ-ՈՒՄ ՁԵՎԱՎՈՐՎԱԾ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԱՊՕՐԻՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԻԱՎՈՐ Է. ՓԱՇԻՆՅԱՆ
Մենք այսօր պետք է ստեղծենք երաշխիքներ, որ ընտրակաշառք բաժանող և այդ տրամաբանությամբ գործող քաղաքական ուժերը չունենան որևէ շանս ՀՀ-ում՝ որևէ քաղաքական ազդեցություն ունենալու: Այս մասին Ազգային ժողովում, ելույթի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:«Մենք պետք է հստակ արձանագրենք, որ, ըստ էության, խորհրդարանական այն ընդդիմությունը, որը ձևավորվում է 9-րդ գումարման Ազգային ժողովում, կատարելապես ապօրինի գործունեության արդյունքում ձևավորված քաղաքական միավոր է, կամ նույնիսկ չի կարելի ասել քաղաքական միավոր:
ՀՀ լեգիտիմ իրավունքն է այդ պրոցեսները և այդ շրջանակներին զրկել հետագա քաղաքական գործունեության հնարավորությունից: Դրա համար ՀՀ-ն պետք է ձեռնարկի միջոցներ: Մենք 2026-ի խորհրադարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում նաև այդ պարտավորությունը ստանձնել ենք և վերաստանձնել ենք»,-նշել է նա:

