ԴԱՐՅԱ ԳՐԵՎՑՈՎԱ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՈԼՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ ՓՆՏՐՈՒՄ ԵՆ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԻՆ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային Ժողովում ունեցած իր ելույթում մեղադրել է երկրի նախկին նախագահներին ներկայիս բոլոր խնդիրների համար:
Հայաստանում անցկացվելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, և փորձագետների կարծիքով, Փաշինյանն արդեն սկսել է քարոզարշավը:
«Նա փորձում է օգտագործել ցանկացած հնարավորություն՝ քաղաքական միավորներ հավաքելու համար: Նա հիշեցնում է, որ հանրության շրջանում Ռոբերտ Քոչարյանի նախկին թիմն ունի չափազանց ցածր վարկանիշ և 2-րդ Ղարաբաղյան պատերազմում պարտության ամբողջ պատասխանատվությունը ընկնում է հենց նախկին իշխանությունների վրա», - ասել է քաղաքական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն (ՌԴ) Դարյա Գրեվցովան: Ընդդիմությունն էլ իր հերթին, հանդես է եկել պատասխան մեղադրանքներով: Այսպիսով, պարտության մեղավորներին փնտրում են Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը:


Читайте также

Оставить комментарий