Դարյա Գրեվցովա. Հակամարտության կարգավորման փուլային տարբերակից հրաժարվելը կարող է ճանապարհ բացել ռազմական գործողությունների վերսկսման համար

irevanaz.com

«Հայաստանի ԱԳՆ ղեկավարի՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքների իրականացման անհնարինության մասին հայտարարությունը վկայում է հայկական կողմի ոչ ադեկվատ լինելու մասին»:
Այս մասին հայտարարել է քաղաքագետ, հասարակական գործիչ, Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Դարյա Գրեվցովան:
Պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանի նման ապակառուցողական դիրքորոշումը կարող է հանգեցնել այն բանի, որ ԵԱՀԿ Մինսկի համանախագահները սկսեն ճնշում գործադրել Երևանի վրա, փորձագետը ասել է.
«Հնարավոր է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամները ճնշում գործադրեն Երևանի վրա, որովհետև բոլորն են հասկանում, որ հակամարտության կարգավորման փուլային տարբերակից Հայաստանի հրաժարվելը կարող է ճանապարհ բացել ռազմական գործողությունների վերսկսման համար:  Եթե առաջընթաց չի գրանցվում ցանկացած հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ, ապա դա հնարավորություն է բացում պատերազմի բռնկման համար: Սա շատ վտանգավոր իրավիճակ է: Հայաստանի պահվածքը ջղայնացնում է Մոսկվային:  Բացի այդ, Ռուսաստանի իշխանությունները չեն վստահում Նիկոլ Փաշինյանին՝ նրան համարելով ԱՄՆ-ի գործակալը»:



Читайте также

Оставить комментарий