ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ԱՅՍ ՆՎԱՍՏԱՑՈՒՑԻՉ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ԼԻՈՎԻՆ ՋԱԽՋԱԽՄԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՄԵՂԱՎՈՐՆԵՐՆ ԵՆ

Այս մասին ապրիլի 14-ին ասել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպումից հետո:
Երկրի ղեկավարը նշել է, որ Հայաստանի հետ կատարվածի մեղավորը հենց Հայաստանի ղեկավարությունն է, որը 20 տարի երկիրը տարավ դեպի անդունդ. «Հայաստանի նախկին ղեկավարները այս նվաստացուցիչ պարտության և հայկական բանակի լիովին ջախջախման գլխավոր մեղավորներն են, որով ավարտեց Երկրորդ ղարաբաղյան պատերազմը: Մենք ուզում ենք թերթել էջը, մենք կենտրոնացած ենք վստահության միջոցառումների ամրապնդման և տրանսպորտային և նյութատեխնիկական նախագծերի վրա, որոնք այսօր քննարկվում են ինչպես Ադրբեջան-Հայաստան - Ռուսաստան եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում, այնպես էլ հարևան երկրների՝ Թուրքիայի և Իրանի հետ մեր խորհրդակցությունների ժամանակ:
Այսպիսով, Զանգեզուրի միջանցքն իրականություն է դառնում: Մենք ակնկալում ենք բազմակողմ համագործակցություն»: