ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. «ՌԱԶՄԱՃԱԿԱՏՈՒՄ ՏԻՐՈՂ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՎԿԱՅՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»

ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. «ՌԱԶՄԱՃԱԿԱՏՈՒՄ ՏԻՐՈՂ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՎԿԱՅՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»«Ռազմաճակատում տիրող իրավիճակը վկայում է ադրբեջանական բանակի գերազանցության մասին: Մենք մեկը մյուսի հետևից ազատագրում ենք քաղաքներն ու գյուղերը: Այս ընթացքում Ադրբեջանն ազատագրել է իր տարածքների զգալի մասը, որոնք, կարելի է ասել, 30 տարի էր գտնվում էին օկուպացիայի տակ: Ադրբեջանական բանակի հարձակողական գործողությունները հաջողությամբ շարունակվում են: Սա ցույց է տալիս, որ մենք ուժեղ երկիր ենք և կռվում ենք մեր հողում»:    
Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իսպանական EFE գործակալությանը տված հարցազրույցում:
«Փաստորեն, օկուպացված 5 շրջաններից 4-ն արդեն լիովին կամ մասամբ ազատագրված են: Այսօր մենք գտնվում ենք մյուս օկուպացված շրջանների ազատագրման ակտիվ փուլում: Ինչպես ես արդեն նշել եմ, մենք կատարում ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը, և ի դեպ, արդեն կատարել ենք հիմնարար սկզբունքների մի մասը, քանի որ կարգավորման հիմնարար սկզբունքները, որոնք առաջարկվել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից, պահանջում էին Ադրբեջանի օկուպացված հողերի ազատումը: Ցավոք, Հայաստանը չուզեցավ կամավոր դա անել, և մենք ստիպված եղանք պարտադրել նրանց», - ասել է Իլհամ Ալիևը:
Պատասխանելով Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի մասին հարցին, Ադրբեջանի նախագահը ասել է.
«Դա պետք է լինի հիմնարար սկզբունքների հիման վրա անցկացվելիք ապագա բանակցությունների մասը: Որովհետև հիմնարար սկզբունքների առաջին մասում պահանջվում էր գրաֆիկի հիման վրա զորքերը հանել օկուպացված տարածքներից՝ 5 + 2 շրջաններից: Հետո կային հիմնարար սկզբունքների այլ տարրեր՝ անվտանգություն, խաղաղապահ գործողություններ, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը»:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Ադրբեջանը միշտ բաց է եղել քննարկումների համար:
«Մենք բազմիցս անգամ նրանց առաջարկել ենք տարբեր տարբերակներ, սակայն, նրանք մերժել են այդ առաջարկները: Մենք առաջարկել ենք ինքնավարություն Ադրբեջանի կազմում, առաջարկել ենք մշակութային ինքնավարություն: Մենք ասել ենք, որ աշխարհում, Եվրոպայում, Սկանդինավիայում՝ ի դեմս Ալանդական կղզիների, Իտալիայում՝ ի դեմս Հարավային Տիրոլի, կան լավ օրինակներ: Սակայն, նրանք մերժեցին այդ ամենը: Նրանք անկախություն էին պահանջում և ուզում էին, որ մենք ճանաչենք դա: Նրանք պահանջում էին՝ իմանալով, որ մենք երբեք դա չենք անի, ամեն ինչ անում էին հակամարտությունը սառեցնելու համար:   
Նախ պետք է ավարտել հակամարտության թեժ փուլը, վերադառնանք բանակցություններին, Հայաստանը պետք է ստանձնի պարտավորություններ, որոնց մասին ես արդեն ասել եմ, միայն դրանից հետո կարող ենք խոսել, թե ինչ տեղի կունենա ապագայում: Հիմա ես այդ մասին ոչինչ ասել չեմ կարող», - ասել է Ադրբեջանի նախագահը:



Читайте также

Оставить комментарий