ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՊԱՏԱԿԸ ԴԱՐԵՐ ՇԱՐՈՒՆԱԿ ԱՅԴ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԱՊՐԱԾ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԵՏՔԵՐԸ ՋՆՋԵԼՆ ԷՐ

Հայաստանը, կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները, մոտ 30 տարի օկուպացիայի տակ պահեց Ադրբեջանի տարածքների շուրջ 20%-ը՝ էթնիկ զտումներ իրականացնելով ադրբեջանցիների դեմ ինչպես իր, այնպես էլ Ադրբեջանի օկուպացված տարածքներում:
Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ տեսաձևաչափով ելույթ ունենալով՝ Չմիավորման շարժման 60-ամյակին նվիրված հոբելյանական ֆորումին, որն մեկնարկել է Բելգրադում:
Նա հիշեցրել է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին՝ Հայաստանը լայնածավալ ռազմական հարձակում սկսեց Ադրբեջանի վրա, ինչին ի պատասխան՝ ադրբեջանական բանակը հակահարձակողական գործողություն իրականացրեց սեփական տարածքներում և ազատագրեց օկուպացված տարածքները:
«44-օրյա Հայրենական պատերազմի ընթացքում լիակատար պարտություն կրելով՝ Հայաստանը ստիպված եղավ, 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրել կապիտուլյացիայի ակտը: Ադրբեջանն ինքն է ապահովել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վերոհիշյալ բանաձևերի կատարումը, կարգավորել է 30-ամյա հակամարտությունը և ռազմաքաղաքական միջոցներով վերականգնել իր տարածքային ամբողջականությունը և պատմական արդարությունը»,- ասել է նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդգծելով, որ ԼՂ հակամարտությունը մնացել է անցյալում:
«Օկուպացիայի ընթացքում Հայաստանը միտումնավոր ավերել է Ադրբեջանի քաղաքներն ու գյուղերը, օկուպացված տարածքներում գտնվող բոլոր մշակութային և կրոնական օբյեկտները:
Հայաստանի նպատակը դարեր շարունակ այդ տարածքներում ապրած ադրբեջանական ժողովրդի հետքերը ջնջելն էր», - ասել է պետության ղեկավարը:


Читайте также

Оставить комментарий