Քոչարյան Շավարշ Միքայելի - ՀՀ արտգործնախարարի տեղակալ, Ազգային ժողովրդավարական կուսակցության նախագահ

irevanaz.comՆրա Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ նշանակվելը միանշանակ չընդունվեց ընդդիմության ճամբարում: Նրան մեղադրում են երեւանցիների շահերի դավաճանության եւ ղարաբաղյան կլանի հետ համաձայնության գալու համար, որոնք տեղացի հայերի արյունը թափելով, շարունակում են պահպանել իրենց իշխանությունը երկրում:

Միաժամանակ տվյալ նշանակումը կրկին ցուցադրեց Քոչարյանի քաղաքական անսկզբունքայնությունը: Երկար տարիներ շարունակ նա ընդդիմադիր է եղել Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ռազմա-ոստիկանական ռեժիմին: Սակայն, վերջին տարիներին, մասնավորապես մարտյան ողբերգական դեպքերից հետո նա փաստորեն երես է թեքել ընդդիմությունից եւ լոյալ վերաբերմունք է ցուցաբերել Սերժ Սարգսյանի լեգիտիմությանը: Մի շարք դիտորդների կարծիքով Շավարշ Քոչարյանի նման վարկի գլխավոր պատճառը գործադիր իշխանությունում տաք տեղ ստանալու ձգտումն էր, քանզի նա 2007 թվականին պարտվելով խորհրդարանական ընտրություններում իրեն տեղ չէր գտնում ԱԺԿ-ի ղեկավարի անդորր աշխատասենյակում:

Այդուհանդերձ Քոչարյանի ներկա նշանակումը ընդդիմադիր մամուլում ուղեկցվում է հեգնական հոդվածաշարով: Դրանց էությունը կայանում է նրանում, որ «Քոչարյանը մեծ ճիգեր է գործադրել հանրապետությունում իշխող ռեժիմի անդամ դառնալու համար եւ վերջապես արժանացել է Սերժ Սարգսյանի ուշադրությանը»: Սակայն, նույն աղբյուրները միաժամանակ ծաղրանքով նշում են, որ Քոչարյանը սիրում է արտասահմանյան գործուղումները: Հետեւաբար ԱԳՆ-ում սկսվելու է դաժան մրցակցություն աշխատակիցների միջեւ եւ արտգործնախարարության համար իշխանությունն ստիպված լրացուցիչ ֆինմիջոցներ է հատկացնելու: Իսկ ինչ վերաբերում է նորընտիր փոխնախարարի ծառայողական պարտականություններին, ընդդիմության ճամբարում բոլորը համոզված են, որ Քոչարյանն իր ամբողջ ուժն ու եռանդը ուղղելու է այն բանին, որպեսզի արտասահմանյան դիվանագետների աչքերի առջեւ արատավորի ընդդիմության գործունեությունը եւ արտասահմանցիներին համոզի, որ միայն Սերժ Սարգսյանն է ընդունակ Հայաստանում ստեղծել քաղաքացիական հասարակություն:

Իսկ թե ինչու՞ է Քոչարյանը լքել իր ընդդիմադիր դիրքերը եւ գերադասել համագործակցությունը ներկա ռեժիմի հետ, հավանաբար պետք է վերադարձ կատարել այն ճանապարհը, որով նա անցել է որպես քաղաքական գործիչ:

Նա ծնվել է 3 ապրիլի 1948թ. Երեւան քաղաքում: 1971թ. ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը՝ ինժեներ- մաթեմատիկի մասնագիտությամբ: 1971-1972 թ.թ աշխատել է Մոսկվայի գենետիկայի ինստիտուտի Չարենցավանի մասնաճուղում, որպես կրտսեր գիտաշխատող:

1972-1975թ.թ սովորել է Մոսկվայի գենետիկայի ինստիտուտի ասպիրանտուրայում: Բիոլոգիական գիտությունների թեկնածու է, դոցենտ է: Պարգեւատրվել է «Պատվո նշան» շքանշանով, 100-ից ավել գիտական աշխատությունների եւ 20-ից ավել հայտնագործությունների հեղինակ է:

1976-1981թ.թ եղել է Գիտությունների ակադեմիայի փորձառարական բիոլոգիայի ինստիտուտի, 1981-1982թ.թ - միկրոբիոլոգիայի ինստիտուտի կրտսեր գիտաշխատող, 1982-1990թ.թ Երեւանի ամինոթթուների գիտահետազոտական տեխնոլոգիական ինստիտուտի «Հայկենցաղ-տեխնոլոգիա» գիտա-արդյունաբերական միավորման ավագ գիտաշխատող, լաբորատորիայի վարիչ, բաժնի վարիչ, դիրեկտորի գիտական աշխատանքների գծով պաշտոնակատարը: Միեւնույն ժամանակ աշխատել է նաեւ ինստիտուտի կուսակցական կոմիտեում:

80-ական թ.թ վերջին «ղարաբաղյան շարժման» ծավալման շրջանում Շ.Քոչարյանը ընդգրկվում է ակտիվ հասարակական-քաղաքական գործունեության մեջ: 1990թ. ընտրվում է Հայաստանի խորհրդարանի պատգամավոր: Եղել է արտաքին կապերի գծով նախագահի տեղակալը: Վազգեն Մանուկյանի անձնակազմի անդամներից էր, նրա հետ մեկտեղ մասնակցել է «Ազգային դեմոկրատական միություն» կուսակցության ստեղծմանը: Ընդգրկվել է ԱԴԿ-ի ղեկավարության կազմը եւ համարվել կուսակցության առաջնորդներից մեկը, ղեկավարել է խորհրդարանի հակամանուկյանական «Ազգային դեմոկրատներ» պատգամովարական խումբը: Մանուկյանի ՀՀՇ (Հայկական համազգային շարժում) կառավարությունից գնալուց հետո Շ. Քոչարյանը անցնում է ընդդիմություն: Հաճախ հանդես է եկել Լ. Տեր-Պետրոսյանի վարչակազմի քննադատությամբ: Հարկավոր է նշել, որ Շ. Քոչարյանը Լ. Տեր-Պետրոսյանի եւ ՀՀՇ-ի ֆունկցիոներների նկատմամբ անձնական համակրանք է տածել, սակայն հանդես է եկել Վանո Սիրադեղյանի խմբավորման եւ հասարակության մեջ ուժային ստրուկտուրների ազդեցության ընդլայնման դեմ: Դավիթ Շահնազարյանի ազգային անվտանգության գլխավոր վարչության պետ նշանակվելուց հետո Շ.Քոչարյանը ընդհարվել է նրա հետ:

1995թ. Շ. Քոչարյանը «Ազգային դեմոկրատական միության» համամասնական ընտրական ցուցակով ընտրվել է խորհրդարան: Եղել է ԱԴՄ-ի խորհրդարանական ֆրակցիայի քարտուղար:

1996թ. նախագահական ընտրությունից հետո ակտիվորեն մասնակցել է Երեւանում մասսայական անկարգությունների կազմակերպմանը եւ Հայաստանի հանրապետության խորհրդարանի շենքի բռնագրավմանը: Դրա հետ կապված, սեպտեմբերի 26-ին խորհրդարանի արտահերթ նիստում, գլխավոր դատախազի առաջարկությամբ ձերբակալվել է հենց նիստերի դահլիճում: Որոշ ժամանակ անց ազատ է արձակվել: Հարկավոր է նշել, որ Շ. Քոչարյանը կասկածանքով է ընդունել այն փաստը, որ 1996թ. սեպտեմբերյան դեպքերի գլխավոր կազմակերպիչներ՝ Վազգեն Մանուկյանը եւ Արշակ Սադոյանը գտնվել են ազատության մեջ, իսկ ինքը՝ «Ազգային դեմոկրատական միության» եւ «Դաշնակցության» մյուս ֆունկցիոներների հետ մեկտեղ բանտարկվել է:

1999թ. կրկին պատգամավոր ընտրվելուց հետո, Շ. Քոչարյանի եւ Վ. Մանուկյանի միջեւ եղած տարաձայնությունը ավելի է սրվել, այնպես որ, Շ. Քոչարյանը մեղադրելով Վ. Մանուկյանին, Ռոբերտ Քոչարյանի վարչակազմի հանդեպ փոխզիջման դիրքերում գտնվելու մեջ, պահանջել է «Ազգային դեմոկրատական միաթյունից», առանց որեւէ պայմանի անցնել ընդդիմություն: Բացի դրանից, որոշ տեղեկությունների համաձայն Շ. Քոչարյանը համագործակցել է Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի հետ, այն դեպքում, երբ այդ խմբավորման հետ Վ. Մանուկյանը լարված հարաբերությունների մեջ է եղել:

Շ. Քոչարյանը դուրս է գալիս ԱԴՄ-ից եւ իր համախոհների հետ ստեղծում Ազգային դեմոկրատների կուսակցությունը: Նա հանդես է եկել ընդդիմադիր ուժերի համախմբմամբ, համագործակցել է ՀԺԿ-ի հետ:

2003թ. նախագահական ընտրությունների ժամանակ նա պաշտպանել է Ստեփան Դեմիրճյանի թեկնածությունը, եղել է «Արդարության» միավորված բլոկի ստեղծողներից մեկը եւ 2003թ. մայիսին բլոկի համամիասնական ընտրական ցուցակով ընտրվել խորհրդարան:

Շավարշ Քոչարյանը Հայաստանում լիբերալ շարժման ամենանշանավոր ներկայացուցիչներից է, լավ հայտնի է Արեւմուտքի քաղաքական շրջաններում: Եվրոպական լիբերալ-դեմոկրատների ալյանսի եւ Եվրախորհրդարանական ասամբլեայի անդամ էր: Նշված ալյանսի անունից զեկուցումով հանդես էր եկել Եվրախորհրդարանական ասամբլեայում՝ կապված Անդիժանում տեղի ունեցած դեպքերի հետ եւ լուրջ քննադատության ենթարկել Իսլամ Քարիմովի վարած քաղաքանությունը:

Դրա հետ մեկտեղ Շ. Քոչարյանը Հայաստանի քաղաքական արենայում չունի բավականաչափ ուժեղ դիրքեր: Նա կատարում էր սոսկ ընդդիմության ներկայացուցչի պարտականություններ:

Շ. Քոչարյանի քաղաքական գործունեության գնահատումը սկսել է կրել ոչ միակողմանի բնույթ: Այնպես որ, Շ. Քոչարյանը Վ. Մանուկյանի հետ մեկտեղ հանդես էր եկել խորհրդարանի աշխատանքների բոյկոտի ենթարկող ընդդիմադիր ֆրակցիաների խորհրդարան վերադարձնելու եւ սահմանադրական ռեֆորմների նախագծերի քննարկմանը «Արդարություն» բլոկի ընդգրման օգտին: Նա բլոկի անունից պատրաստել էր հատուկ հայտարարություն, ըստ որի նշվում էր հիմնական օրենքի բարեփոխումների վերաբերյալ անցկացվող բանավեճերում ընդիմության մասնակցության անհրաժեշտությունը: Սակայն Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունը, Արշակ Սադոյանը եւ ՀՀՇ-ն Շ. Քոչարյանին մեղադրել էին «ընդդիմության շահերին մատնելու» եւ իշխանության հետ համագործակցելու մեջ:

Փորձագետների կարծիքով Շավարշ Քոչարյանի վերոնշյալ դիրքորոշումը կապված էր հայկական իշխանությունների եւ ընդդիմության միջեւ դիալոգի հաստատման օգտին հանդես եկող Արեւմուտքի քաղաքական շրջանների նկատմամբ նրա ունեցած կողմնորոշման հետ: Նա իշխանության բռնի կերպով փոփոխման կողմնակիցը չէ եւ հանդես էր գալիս քաղաքական սիստեմի դեմոկրատացման օգտին, որի հետեւանքով ըստ նրա, Ռոբերտ Քոչարյանի վարչակազմի պաշտոնաթող լինելը անխուսափելի կլիներ:

Ղարաբաղյան պրոբլեմի հարցում ունի համեմատաբար կոնստրուկտիվ դիրքորոշում, չունի մոլի ազգայնական հայացքներ: Հաճախ քննադատում էր ՀՀ-ի արտաքին գործերի նախարարությանը՝ միջազգային հեղինակավոր կազմակերպություններում ադրբեջանական նախաձեռնություններին հակազդեցություն չցուցաբերելու անընդունակության համար:



Читайте также

Оставить комментарий