Սարգսյան Արամ Զավենի - «Հանրապետություն» կուսակցության ղեկավար
Արամ Զավենի Սարգսյանը ծնվել է 1961 թվականի հունվարի 2-ին Արարատի շրջանի Արարատ գյուղում: Ահաբեկչության զոհը դարձած վարչապետ Վազգեն Սարգսյանի եղբայրն է: Ավարտել է Արարատի միջնակարգ դպրոցը եւ գեղարվեստական ուսումնարանը:
1980 թվականին ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը, մասնագիտությամբ «ինժիներ-շինարար է»:
1980-1982 թվականներին ծառայել է Սովետական բանակի շարքերում:
1989-1993 թվականներին աշխատել է «Արարատի արդյունաբերական» շինարարությունում որպես աշխղեկ, լաբորատորիայի վարիչ, գլխավոր ինժիների տեղակալ, գլխավոր ինժիներ:
1993-1998 թվականներին զբաղեցրել է «Արարատցեմենտ» կոմբինատի դիրեկտորի օգնականի, գլխավոր դիրեկտորի տեղակալի, գլխավոր դիրեկտորի պաշտոնները:
1993 թվականից «Երկրապահ» միության անդամ էր, սակայն ակտիվ քաղաքանությամբ չի զբաղվել, ղեկավարելով ցեմենտի գործարանը, նա միաժամանակ զբաղվել է նաեւ ընտանեկան բիզնեսով: Տնտեսական հարցերով Վազգեն Սարգսյանի խորհրդատուն էր:
1999 թվականից «Հանրապետության» կուսակցության անդամ է, որի ղեկավարն էր Վազգեն Սարգսյանը:
1999 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում իշխանությունն անցնում է վարչապետ Վազգեն Սարգսյանի եւ խորհրդարանի նախագահ՝ Կարեն Դեմիրճյանի ստեղծած «Միասնություն» դաշինքին:
Ռոբերտ Քոչարյանի խմբավորման ազդեցությունը հետզհետե նվազում էր եւ նրա շրջապատը քաղաքական ու տնտեսական բնագավառներում աստիճանաբար կորցնում էր իր դիրքերը:
1999 թվականի հոկտենբերի 27-ին Վազգեն Սարգսյանը, Կարեն Դեմիրճյանը եւ նրանց պաշտոնական կողմնակիցները զոհվեցին ահաբեկչական խմբավորման նենգ ու դավադիր, ստոր արարքի հետեւանքով: Ահաբեկչական դժբախտ դեպքից հետո «Միասնություն» դաշինքի խորհրդարանական խմբակցության նախաձեռնությամբ Արմեն Սարգսյանը նշանակվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ: Ահաբեկչական այդ ողբերգական դեպքից հետո Վազգեն Սարգսյանի կողմնակիցները Ռոբերտ Քոչարյանին մեղադրելով ահաբեկչական գործողությունում պահանջեցին հրաժարվել զբաղեցրած պաշտոնից: Այս հարցում մեծ ակտիվություն էր ցուցաբերում պաշտպանության նախարար՝ Վաղարշակ Հարությունյանը: Փորձագետների կարծիքով այդ ժամանակ Ռոբերտ Քոչարյանի հրաժարականի հարցը վճռված էր: Սակայն դա կարող էր էլ ավելի վատթարացնել երկրում ստեղծված իրավիճակը: Հենց այդ ժամանակ Արամ Սարգսյանը այցելեց Անգլիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանին եւ նրան պատմեց երկրում ստեղծված իրավիճակի մասին, Արմեն Սարգսյանը խորհուրդ տվեց, որ պետք չէ պահանջել Ռ. Քոչարյանի հրաժարականը, հակառակ դեպքում ավելի կվատթարանա Հայաստանում ստեղծված լարված վիճակը:
Այդուհանդերձ, Մոսկվան դեմ էր նախագահի ժամկետից շուտ փոխվելուն: Այդ առթիվ հատկանշական է, որ 2000 թվականի փետրվարի 10-ին Արամ Սարգսյանը հանդես եկավ հատուկ հայտարարությամբ եւ ընդգծեց, որ երկրում տիրող քաղաքական անկայուն վիճակը պահանջում է, որ Ռոբերտ Քոչարյանը շարունակի կատարել իր ծառայողական պարտականությունները:
Այն ժամանակ Արամ Սարգսյանի ամենա գլխավոր թերությունը կայանում էր նրանում, որ չկարողացավ օգտագործել Ռոբերտ Քոչարյանի թուլացող դիրքերից եւ չգերագնահատեց իր հնարավորությունները: Իսկ դա լայն հնարավորություն ընձեռնեց Քոչարյանին, որպեսզի խորհրդարանական մեծամասնությունը գրավի իր կողմը եւ ուժային կառուվածքներից մեկուսացնել Վազգեն Սարգսյանի կողմնակիցներին, որից հետո 2000 թվականի մայիսի 2-ին Ռ. Քոչարյանը Արամ Սարգսյանին եւ պաշտպանության նախարար՝ Վաղարշակ Հարությունյանին ազատեց զբաղեցրած պաշտոնից:
Արամ Սարգսյանը զբաղեցրած պաշտոնից ազատվելուց հետո վերադառնում է Արարատի մարզ եւ զբաղեցնում է «Արարատցեմենտ» կոմբինատի գլխավոր դիրեկտորի պաշտոնը: Որոշ ժամանակ անց Արամ Սարգսյանը իր շուրջն է համախմբում եղբոր՝ Վազգեն Սարգսյանի կողմնակիցներին ու ընդդիմադիրներին եւ ստեղծում «Հանրապետություն» կուսակցությունը, որը շատ կարճ ժամանակամիջոցում մեծ ճանաչում է գտնում Հայաստանում եւ համարվում է երկրի ամենաարմատական ընդդիմադիր կուսակցություններից մեկը:
Արամ Սարգսյանը սերտ կապեր է հաստատում Հայաստանի Համազգային Շարժում (ՀՀՇ) կուսակցության հետ եւ միանում է Ստեփան Դեմիրճյանի ժողովրդական կուսակցությանը: Այդ առթիվ Արամ Սարգսյանը հայտարարում է, որ փաստորեն վերականգնել է «Միասնություն» դաշինքը, որը ղեկավարում էին Կարեն Դեմիրճյանը եւ Վազգեն Սարգսյանը: Արամ Սարգսյանն ուներ սակավ քաղաքական փորձառություն եւ հայտնի չէր որպես ակտիվ քաղաքական գործիչ: Այդ իսկ պատճառով 2003 թվականի նախագահական ընտրություններում պաշտպանեց Ստեփան Դեմիրճյանի թեկնածությունը:
2003 թվականին Արամ Սարգսյանը ընտրվում է խորհրդարանի անդամ: Ընտրությունների արդյունքները հայտնի դառնալուց անմիջապես հետո նա հայտարարում է, որ դրանք կեղծված են, այդ իսկ պատճառով «Արդարություն» դաշինքի բոլոր անդամներին կոչ է անում հրաժարվել մանդատներից: Այնուամենայնիվ Արամ Սարգսյանը համաձայնվում է աշխատել խորհրդարանում, ուր նա հանդես է գալիս արմատական դիրքորոշմամբ: Դրա համար էլ իշխանությունները սկսում են ճնշում գործադրել Արամ Սարգսյանի եւ նրա ընտանիքի ու կողմնակիցների հանդեպ: «Հանրապետություն» կուսակցության ղեկավարի մտերիմները ձերբակալվում եւ բանտ են նետվում, այդ թվում նաեւ Արամ Սարգսյանի կրտսեր եղբայր Արմեն Սարգսյանը: Նա 15 տարով ենթարկվում է ազատազրկման պատժի եւ մեղադրվում է հասարակական հեռուստատեսության ղեկավար՝ Տիգրան Նաղդալյանի սպանության գործում:
Արամ Սարգսյանը խորհրդարանի աշխատանքները բոյկոտի ենթարկողներից էր: Արամ Սարգսյանի գործադրած ջանքերի շնորհիվ 2004 թվականի գարնանը մի շարք ընդդիմադիր ուժեր կազմակերպեցին մասսայական բողոքի ցույցեր եւ պահանջեցին ներկա իշխանությունների հրաժարականը: Հատկանշական է, որ այդ ժամանակ ոստիկանությունը ձերբակալում էր «Հանրապետություն» կուսակցության պարագլուխներին ու անդամներին, քանզի նրանք էին բողոքի ցույցերի նախաձեռնողներն ու կազմակերպիչները: Սակայն Արամ Սարգսյանը չկարողացավ մինչեւ վերջ պահպանել ընդդիմության միասնությունը եւ սկզբունքայնությունը, որի հետեւանքով իշխանություններին հաջողվեց կանխել բողոքի ցույցերի մասսայական տարածվելն ու ընդարձակվելը:
Ի դեպ, Արամ Սարգսյանի դիրքորոշումը շատ ուժեղ է Հայաստանի քաղաքական դաշտում: Նա ընդդիմադիր ճամբարի ամենասկզբունքային եւ ամենաանհաշտ պարագլուխներից մեկն է: Այդուհանդերձ Արամ Սարգսյանը շատ լրջորեն է աշխատում իր վրա եւ ձեռք է բերում հոգեբանական կոփվածություն: Նախկինում նա իրեն կորցնում էր հեռուստախցիկների առջեւ ելույթ ունենալիս եւ խոսափում էր հրապարակային ելույթներից: Իսկ այժմ Արամ Սարգսյանը լավ հռետոր է, ընդունակ է իր ետեւից տանել մարդկանց հոծ բազմություն: Մասսայական եւ հրապարակային միջոցառումների ժամանակ իրեն պահում է ազատ եւ անկաշկանդ:
2003 թվականի նախագահական եւ խորհրդարանական ընտրություններից հետո Ա. Սարգսյանը համոզվեց, որ Ռուսաստանի քաղաքական շրջանակները շահագրգռված չեն Քոչարյանի ռեժիմի փոխվելով, այդ իսկ պատճառով «Հանրապետություն» կուսակցության ղեկավարը ստիպված եղավ Եվրոպայում եւ ԱՄՆ-ում իր համար զինակիցներ փնտրել: 2005 թվականի ապրիլին կայացած «Հանրապետություն» կուսակցության համագումարում Արամ Սարգսյանը քննադատեց տարածաշրջանում Ռուսաստանի վարած արտաքին քաղաքականությունը եւ Հայաստանի հետագա զարգացումը կապեց Արեւմուտքի հետ համագործելու գործընթացին:
Արամ Սարգսյանը գտնում է, որ եթե Հայաստանը անդամակցի Եվրամիությանը, ռազմավարական գործընկեր դառնա ԱՄՆ-ին, համագործակցի Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, անդամակցի ՆԱՏՕ-ին ապա նրան սպասում է արագ զարգացում եւ լուսավոր ապագա: Սակայն Արամ Սարգսյանի այս առաջարկությունները անախորժություն առաջացրին «Հանրապետություն» կուսակցության քաղխորհւրդի անդամներ Ալբերտ Բազեյանի եւ Վաղարշակ Հարությունյանի մոտ, որոնք մոտ են Ռուսաստանի քաղաքական շրջանններին եւ կողմնակից են Մոսկվայի հետ համագործակցելուն:
Արամ Սարգսյանի քաղաքական հայացքների ձեւավորման գործում մեծ է դերը Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրա կողմնակիցների, որոնք նրան մեծ օժանդակություն են ցույց տվել կուսակցության կառուցողական եւ պրոպագանդական աշխատանքներում:
Վաշինգտոնը մեծ ուշադրություն է դարձնում «Հանրապետություն» կուսակցության գործունեությանը, մասնակցում է վարչության ժողովներին եւ խորհուրդ տալիս՝ քաղաքական պայքարում ավելի վճռական եւ ակտիվ դիրքեր պահպանել: Արամ Սարգսյանը հավակնում է Հանրապետության նախագահի պաշտոնի թեկնածությանը:
2005 թվականի ամռանը Ա. Սարգսյանը ԱՄՆ-ի տեղական «Հնչակ» կուսակցության հրավերով այցելել էր Միացյալ Նահանգներ եւ հանդիպել Սպիտակ Տան ներկայացուցիչների հետ, այդ թվում հանդիպել եւ բանակցել է Կոնդոլիզա Ռայզի հետ: Արամ Սարգսյանը ունի շատ կողմնակիցներ իշխանական խմբավորումներում: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը մտերիմ կապերի մեջ էր Ա. Սարգսյանի հետ: Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Մանվել Գրիգորյանը միշտ պատրաստ է համագործակցել Արամ Սարգսյանի հետ: Ա. Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության ղեկավար լինելը շատ է անհանգստացնում Ստեփան Դեմիրճյանին, Վազգեն Մանուկյանին, Արտաշես Գեղամյանին: Արամ Սարգսյանը իշխանությունների կողմից գնահատվում է որպես շատ վտանգավոր հակառակորդ, այդ իսկ պատճառով նրա դեմ հաճախ կազմակերպվում են պրոպագանդիստական կամպանիաներ: Արամ Սարգսյանի հարաբերությունները շատ լարված են Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Վազգեն Մանուկյանի եւ Արտաշես Մանուկյանի հետ:
Արամ Սարգսյանը ընդդիմության միասնական թեկնացու լինելու մեծ շանսեր ունի եւ կարող է ղեկավարել ներկա իշխանությունների դեմ ուղղված պայքարը: Ա.Սարգսյանը բարձր է գնահատվում որպես երկրի նախագահի թեկնածու: Նրա հակառակորդները պնդում են, որ նա չի կարող ստանձնել երկրի նախագահի պաշտոնը, քանզի նրան համարում են քաղաքականապես թույլ անձնավորություն:
Ղարաբաղյան հիմնախնդրում նա աշխատում է անզգույշ արտահայտություն թույլ չտալ եւ այդ հիմնահարցում պաշտպանում է ՀՀԸ-ի դերքորոշումը եւ կողմնակից է հակամարտության ըստ էտապների կարգավորման տարբերակին ու փոխադարձ զիջումներին: Նա գտնում է, որ ներկա իշխանությունները իրավասու չեն վարել բանակցություններ եւ Ղարաբաղյան հիմնահարցը խաղարկում են իրենց իշխանության օրերը երկարաձգելու նպատակով:
Նա բնավորությամբ սկզբունքային է, մինչեւ վերջ պաշտպանում է իր դիրքորոշումը: Զոհված եղբոր հիշատակը հավերժացնելու նպատակով նրան «Հուշաղբյուր» են անվանում: Նա ուզում է իր զոհված եղբոր վրեժն առնել Ռ. Քոչարյանից եւ Սերժ Սարգսյանից: