Հովսեփյան Աղվան Գառնիկի - Հայաստանի Հանրապետության Գլխավոր դատախազ
Աղվան Հովսեփյանը ծնվել է 1953 թվականին Երեւանում: 1974 թվականին ավարտել է Երեւանի Պետական Համալսարանի Իրավաբանական ֆակուլտետը: Աշխատանքային գործունեությունն սկսել է Կարելական Ինքնավար մարզի Սեգերի շրջանում:
1978-1979 թվականներին աշխատել է որպես Լեռնային Ղարաբաղի դատախազության քննչական բաժնի պետ:
1989-1998 թվականներին Հայաստանի գլխավոր դատախազությունում աշխատել է հատուկ կարեւոր գործերի գծով քննիչ:
1999 թվականի ապրիլին նշանակվել է Հանրապետության դատախազության քննչական բաժնի պետ:
1990-1995 թվականներին եղել է Հայաստանի Գերագույն խորհրդի երեսփոխան:
1999 թվականի սեպտեմբերի 17-ին նախագահի հրամանագրով 45 ամյա Աղվան Հովսեփյանը նշանակվում է Հայաստանի Հանրապետության Գլխավոր դատախազ: Այդ պաշտոնը օգոստոսի 6-ից, երբ իր աշխատանքային սենյակում սպանվեց Հանրապետության դատախազ Հենրիկ Խաչատրյանը, թափուր էր մնացել:
Աղվան Հովսեփյանը ղեկավարում էր այդ ահաբեկչական գործողության հետաքննության քննչական խումբը:
1999 թվականի հոկտեմբերի 27-ին խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունից հետո Վազգեն Սարգսյանի կողմնակիցների պահանջով այդ թվում նաեւ գեներալիտետի որոշման համաձայն, Ռոբերտ Քոչարյանը ստիպված եղավ Աղվան Հովսեփյանին ուղարկել պահեստի: Այդուհանդերձ նախագահը Հանրապետության դատախազի տեղակալի պաշտոնը պահպանեց նրա համար:
Հարկ է նշել, որ Գլխավոր դատախազությունում միշտ եղել են հանգուցյալ Վազգեն Սարգսյանի մեծ թվով կողմնակիցներ: Ռ.Քոչարյանը Ա.Հովսեփյանին թողնելով այդ կառույցում, փորձում էր որոշ լծակներ ունենալ դատախազությանը ճնշում գործադրելու համար: Հետագայում վերջապես իր դիրքերը դատախազությունում վերականգնելուց եւ ամրապնդելուց հետո, Քոչարյանը սկսեց աստիճանաբար ուժեղացնել Ա.Հովսեփյանի դատախազության համակարգում ունեցած դիրքերն ու ազդեցությունը:
2004 թվականի գարնանը Հայաստանում սկսված ընդդիմության շարժումը լուրջ վտանգ է սպառնում իշխանությունների գոյատեւման համար: Այդ իսկ պատճառով 2004 թվականի մարտի 18-ին Ռ.Քոչարյանը Ա.Թամազյանին ազատում է Հայաստանի դատախազի պաշտոնից եւ նրա փոխարեն Ա.Հովսեփյանին նշանակում է Հանրապետության Գլխավոր դատախազ: Հենց այդ ժամանակից ի վեր Հանրապետության Գլխավոր դատախազությունը վերածվում է ընդդիմության դեմ ուղղված պայքարի գործիքի:
Իր գործունեության առաջին 3 ամիսների ընթացքում Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը դատախազության շարքերում անց է կացնում «զտում» եւ զբաղեցրած պաշտոնից ազատում է քաղաքական տեսակետից անցանկալի աշխատակիցներին: Մարզերի դատախազների 70 %-ը եւ քաղաքի բոլոր շրջանների դատախազները փոխվում են: Կենտրոնական ապարատի ղեկավար կազմի 27 աշխատակիցներ աշխատանքից ազատվում եւ ուղարկվում են թոշակի:
2004 թվականի մարտի 31-ին գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցում «Արդարություն» ընդդիմադիր դաշինքի դեմ: Գլխավոր դատախազության նախաձեռնությամբ ձերբակալվում են ընդդիմադիր կուսակցությունների տասնյակ ակտիվ պարագլուխներ, որոնք մասնակցել էին բողոքի ցույցերի կազմակերպման եւ անցկացման աշխատանքներին: Բացի դրանից Ա.Հովսեփյանը միջամտում էր որպեսզի Ռ.Քոչարյանը ուժեղացնի իր հսկողությունը գործադիր իշխանությունների կառույցների գործունեության վրա: Մասնավորապես գլխավոր դատախազությանը մեծ արտոնություններ տրամադրվեցին պետական հիմնարկություններում կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում ստուգումներ անցկագնելուն:
Աղվան Հովսեփյանը Ռոբերտ Քոչարյանի ամենամոտ եւ ամենավստահելի անձանցից է: Նրանց միջեւ այդպիսի մոտիկ ու անկեղծ հարաբերությունները ստեղծվել են դեռեւս 1981 թվականից, երբ Ա.Հովսեփյանը աշխատում էր Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի դատախազությունում: Այն ժամանակ Ռ.Քոչարյանն աշխատում էր ինքնավար կառույցի կոմերիտական կազմակերպությունում եւ մի քանի տնտեսական քրեական գործերում, այդ թվում Ղարաբաղի մետաքսե կոմդինատում, Ա.Հովսեփյանին մեծ օգնություն է ցուցաբերել:
Աղվան Հովսեփյանը Սերժ Սարգսյանի հետ բախումներից խուսափելով, բացեիբաց պայքարում էր Դավիթ Հարությունյանի դեմ, որը Քոչարյանի շրջապատի գլխավոր հակառակորդներից էր, իսկ մյուս հակառակորդը՝ Արթուր Բաղդասարյանն էր: Աղվան Հովսեփյանի եւ խորհրդարանի նախկին նախագահ՝ Արթուր Բաղդասարյանի միջեւ հակասությունն սկսվեց 2004 թվականին խորհրդարանական ընտրությունների ժամանակ:
Ա.Հովսեփյանը առայժմ չունի իր քաղաքական կառույցը, այդ իսկ պատճառով դեռեւս չի կարողացել կապ հաստատել ոչ մի առաջատար կուսակցության հետ: Այս պայմաններում նա ջանում է հենվել ապարանցի հայրենակիցների վրա: Հովսեփյանը նունիսկ ղեկավարն է եղել «Նիգ Ապարան» հասարակական կազմակերպության: Նրան նույնիսկ հաջողվել էր խորհրդարանում ծագումով ապարանցի երեսփոխաններից բաղկացած ոչ ֆորմալ խմբակցություն ստեղծել:
Աղվան Հովսեփյանը մեծ ուշադրություն է դարձնում իր քաղաքական գործունեության համար ֆինանսական բազա ստեղծելու գործին:
Մասնավորապես, մի քանի տեղեկատվությամբ Ա.Հովսեփյանը վերահսկում է մի շարք ռադիոսարքավորումների գործարանները, Ապարանի գորգերի եւ տրիկոտաժի ֆաբրիկաները, ինչպես նաեւ Սամվել Ալեքսանյանի բիզնեսային գործունեությունը, որը Աղվան Հովսեփյանի հովանավորությամբ դարձել էր Ռոբերտ Քոչարյանի թիմի անդամներից մեկը:
Փորձագետների կարծիքով գլխավոր դատախազը հասարակության մեջ այնքան մեծ հեղինակություն չի վայելում: Նրա համերկրացի հակումները եւս այնքան էլ բավարար չեն իր պաշտոնյա գործոնի համար:
Աղվան Հովսեփյանը համարվում է բավականին արկածախնդիր եւ ինքնավստահ անձնավորություն: Նա ուրիշներից առավելապես ավելի մեծ կամք եւ համբերություն ունի: Մասնավորապես նրա պաշտոնի իջեցումից հետո Վազգեն Սարգսյանի կողմնակիցները նրա դիրքերը պարզապես չեզոքացրել էին գլխավոր դատախազությունում: Սակայն Ա.Հովսեփյանը համբերեց, այդ բոլոր ճնշումներին դիմացավ եւ գլխավոր դատախազ նշանակվելուց հետո, իր բոլոր հակառակորդներին հեռացրեց պաշտոնից:
Դրա հետ մեկտեղ դեռ դատախազական մարմիններում իր գործունեության նախնական էտապներում Ա.Հովսեփյանը «կեղտոտ քննիչի» համբավ է ձեռք բերել: Հայաստանի քրեական դատախազական համակարգում կաշառակերության մակարդակը մինչեւ այժմ էլ շատ բարձր է: Մի շարք տվյալների համաձայն հենց Ա.Հովսեփյանի շնորհիվ է ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանի դեմ քրեական գործ հարուցվել: Ա.Հովսեփյանը փաստորեն ներգրավված է սպանությունների բացահայտման հետ կապված բոլոր կասկածելի գործերում:
Նա կասկածվում է նաեւ հանցագործ աշխարհի հետ ունեցած կապերի մեջ, հայտնի է հանցագործ տարրերի եւ իրավապահպան մարմինների միջեւ եղած սուր հակասությունների կարգավորման ընդունակություններով: