ՎԱՀԱԳՆ ԳԱՌՆԻԿԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 5-ՐԴ ՆԱԽԱԳԱՀ
Կենսագրություն
Վահագն Խաչատրյանը ծնվել է 1959 թվականին Խորհրդային Հայաստանի Սիսիան քաղաքում։
1976 թվականին ոսկե մեդալով ավարտել է Երևանի թիվ 118 միջնակարգ դպրոցը, 1976-1980 թվականներին՝ Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտը՝ տնտեսագետ որակավորմամբ։ 1980-1982 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։
Աշխատանքային գործունեություն
1982-1992 թվականներին Երևանի Ժողվրդական տնտեսության ինստիտուտում իրականացրել է գիտա-մանկավարժական գործունեություն:
1982-1990 թվականներին աշխատել է «Հրազդանմեքենա» արտադրական միավորումում՝ որպես տնտեսագետ, տնտեսական հետազոտությունների լաբորատորիայի վարիչ, 1990-1992 թվականներին եղել է «Մարս» արտադրական միավորման բաժնի վարիչ, գլխավոր տնօրենի տեղակալ։
1990-1995 թվականներին եղել է Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր, 1992 թվականի դեկտեմբերի 22-ից մինչև 1996 թվականի փետրվարի 22 եղել է Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ՝ Երևանի քաղաքապետ։
1995-1999 թվականներին ընտրվել է Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, եղել է ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ԱԺ «Հանրապետություն» խմբակցության անդամ։
1996-1998 թվականներին եղել է Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խորհրդական։
2000 թվականից դարձել է «Արմատ ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնի» հիմնադիր անդամ, իսկ 2006 թվականից՝ «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ։
2008-2013 թվականներին եղել է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության «Մալաթիայի տարածքային կառույցի» ղեկավար, միաժամանակ՝ կուսակցության տնտեսական հանձնախմբի անդամ։
2019-ից 2021 թվականներին եղել է «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի խորհրդի անդամ։
2021 թվականի օգոստոսի 4-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար։
2022թ մարտի 3-ին Արմեն Սարգսյանը ընտրվել է Հայաստանի Հանրապետության 5-րդ նախագահ:
Գիտական, մասնագիտական հոդվածների, ազատական տնտեսագիտական, քաղաքական գրքերի թարգմանությունների և հրապարակումների հեղինակ է։
Ամուսնացած է, ունի 2 զավակ։
Քաղաքական դիրքորոշում
Վահագն Խաչատուրյանը, լինելով Հայաստանի քաղաքական գործիչներից, տարբեր կարևոր հարցերի վերաբերյալ հայտնել է իր դիրքորոշումը։
Նախագահ ընտրվելուց առաջ նա իրեն համարում էր ՀՀՇ–ի շարժման անդամ։
«Ես եղել եմ ՀՀՇ–ի շարքային անդամ, բայց ոչ կուսակցական։ Ես այդ շարժման անդամ եմ 1988թ–ից։ Իմ ընտանիքին էլ եմ ասել` այն օրվանից, երբ ես եկել եմ Օպերա, ես այդ գործին եմ նվիրվել։ Ցավոք, այն խնդիրները, նպատակները, որ մենք այն ժամանակ դրել ենք, մինչև հիմա չենք կարողացել իրականացնել։ Ես այդ ճանապարհին եմ, ուզում եմ իրականացնենք այն, ինչ ուզում էինք 88-ին` ունենալ ազատ, անկախ Հայաստան, որտեղ բոլորս երջանիկ կլինեինք»,– լրագրողներին ասել էր Խաչատուրյանը։
Թուրքիա - Հայաստան հարաբերություններ
2011 թվականին Թուրքիայի Չուքուրովայի համալսարանի և Թուրքիայի «Տնտեսագիտական ու սոցիալական հետազոտությունների հիմնադրամի» հրավերով Վահագն Խաչատուրյանն այցելել է Ադանա քաղաքում անցկացվող «Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների քննարկումը Ադանայում» միջոցառմանը, որտեղ հայտարարել է հետևյալը՝ «Մենք պատրաստ ենք Թուրքիայից ներողություն խնդրել արյունալի բախումների համար, հատկապես ԱՍԱԼԱ-ի համար։ Հայաստանի անունից մենք ներողություն կխնդրենք Թուրքիայից»։
Ադրբեջան - Հայաստան հարաբերություններ
«Երբ մենք համաձայնության գանք ադրբեջանական կողմի հետ սահմանների հստակեցումից հետո, այդ ժամանակ ոչ ոք չի լինի մեր ինքնիշխան տարածքում», - լրագրողներին ասել էր Խաչատուրյանը։