Կարեն Վիլհելմի Կարապետյան – Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ

irevanaz, irevanԾնվել է 1963 թվականին Ադրբեջանի ՍՍՀ  ԼՂՄ Ստեփանակերտ (այժմ՝ Խանքենդի) քաղաքում:
Կրթություն
1970-1980 թվականներին սովորել է Երևանի Լև Տոլստոյի անվան թիվ 128 դպրոցում, 1980-1985 թվականներին՝ Երևանի պետական համալսարանում: 1989 թվականին Կարապետյանին շնորհվել է տնտեսագիտական գիտությունների թեկնածուի կոչում: Կարեն Կարապետյանը 32 գիտական աշխատանքների հեղինակ է:
Աշխատանքային գործունեություն
Կարեն Կարապետյանը 1985-1990 թթ. եղել է ՀՀ Պետպլանի հաշվողական կենտրոնի կրտսեր գիտաշխատող, այնուհետև գիտաշխատող, սեկտորի վարիչ, միաժամանակ դասավանդել է ԵՊՀ-ում։ 1990-1996 թթ. եղել է գիտության և մշակույթի գործիչների ասոցիացիայի «Հայաստան-88», «Սիգմա» ՊՁ, ԳԱՄ «Լիմենս» ԿԻՏԿ, «Բայթ» ՊՁ փոխտնօրեն, «Հրազդան» բաժնետիրական բանկի նախագահի տեղակալ։ 1996-1998 թթ. եղել է «Հայէներգո» ՊՁ, գլխավոր տնօրենի տեղակալ, 1998-2001 թթ.՝ «Հայէներգո» ՓԲԸ գլխավոր տնօրեն, 2001-2010 թթ.` «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ, վարչության նախագահ-գլխավոր տնօրեն։ 2011-2016 թթ. «Գազպրոմբանկ» ԲԲԸ առաջին փոխնախագահն է։ 2013 թվականից «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» Խորհրդի անդամ:
Ընտանիք
Ամուսնացած է, ունի երեք երեխա: Որդին՝ Տիգրան Կարապետյան (ամուսնացել է 2015 թվականին), դուստրը՝ Մանե Կարապետյան (ամուսնացել է ՀՀ էներգետիկայի փոխնախարար Հայկ Հարությունյանի հետ):

Կարեն Կարապետյանի հայտարարագիրը թեև առաջին հայացքից խիստ գայթակղիչ է, հարուստ, հարիր Հայաստանի պաշտոնյաների նույն փաստաթղթերին՝ միլիոնավոր դրամներ, դոլարներ ու այլ արտարժույթ է պարունակում, սակայն հեռու է իրականությունը պատկերելուց: Ինչպես ՀՀ բոլոր պաշտոնյաների դեպքում է, Կ. Կարապետյանի հայտարարագրում նրան վերագրվող շատ բիզնեսների վերաբերյալ տեղեկատությունները բացակայում են:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում հրապարակած՝ Կ. Կարապետյանի հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա 50 մլն դրամի արժեթղթեր, 8 մլն դրամը գերազանցող 3 ժամացույց, 4 բնակարան և մեկ ամառանոց, մոտ 33 մլն դրամ և 70 մլն 850 հազար ռուսական ռուբլի եկամուտ ունի։ Պաշտոնը ստանձնելիս վարչապետի դրամական միջոցները կազմել են 3 մլն 700 հազար ԱՄՆ դոլար, 850 հազար եվրո, 120 մլն ՀՀ դրամ, 55 մլն ռուսական ռուբլի: Կարեն Կարապետյանի` պաշտոնը ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը (13.09.2016) աշխատավարձից ստացած եկամուտը կազմում է 70 մլն 850 հազար ռուսական ռուբլի, այլ եկամուտները՝ 32 մլն 898 հազար դրամ: Ընդհանուր եկամուտը կազմում է 32 մլն 898 հազար դրամ և 70 մլն 850 հազար ռուսական ռուբլի:
Նրա կինը՝ Աստղիկ Կարապետյանը նույնպես իր հաշվին պատկառելի գումար ունի: Նրա հայտարարագրում թեև որևէ շարժական կամ անշարժ գույք նշված չէ, բայց եղած գումարը բավականին խոշոր է: Վարչապետի կինն ունի 6 մլն 125 հազար դրամ, 2 մլն 130 հազար դոլար, 1 մլն եվրո և 21 մլն 400 հազար ռուսական ռուբլի: Վարչապետի որդու՝ Գոռ Կարապետյանի հայտարարագրում թեև ոչինչ նշված չէ, իսկ մյուս որդու՝ Տիգրան Կարապետյանի մասին որևէ նշում չկա, թեև կարծիք կա, որ հենց նրանք են ղեկավարում հորը վերագրվող բիզնեսները:
Իսկ Կ. Կարապետյանին վերագրվող բիզնեսների մասին որքան էլ նրա հայտարարագրերը լռում են, մամուլը երբեմն որոշ տեղեկություններ հրապարակում է: Եվ այսպես՝ Տ. Կարապետյանը 50% բաժնեմաս ունի կանանց ներքնազգեստի Women’ secret խանութ-սրահի սեփականատեր «Էդ ընդ Թի Փարթներս» ՍՊԸ-ում: Կարեն Կարապետյանի որդու անունը երևում է նաև «Էրեբունի պլազա» ՍՊԸ-ում: Այնտեղ, ճիշտ է, չնչին բաժնեմաս ունի, բայց բացառված չէ, որ օֆշորային խոշոր բաժնետեր ընկերությունը՝ ԲՎԿ-ում գրանցված «Քլիֆֆ Թրեյդ էնդ ինվ. Ինկ»-ը ևս Կարապետյանների ընտանիքինն է:
Կ. Կարապետյանին է վերագրվել Հրազդանի կիրճում գործող «Ֆլորենս» ռեստորանը, որը կարծես թե որդու անունով է գրանցված: Նա դա կառուցել է Երևանի քաղաքապետ աշխատելուց առաջ: Տ. Կարապետյանը 65 տոկոս բաժնեմաս ունի «Գոլդ Ռեստ» ՍՊԸ-ում, որն այդ ռեստորանի իրավական գործարկողն է: Կարապետյանները ևս մի «Ֆլորենս» ռեստորան ունեն նաև Արցախում՝ Ստեփանակերտի կենտրոնական հրապարակի հարևանությամբ:
«Հետք» էլեկտրոնայինի տվյալներով՝ գովազդային գործակալություն «Բի Բի մեդիա»-ի հետևում ևս Կարեն Կարապետյանի որդին է: «Կատանա» ՍՊԸ-ն, որտեղ վերջինս 50 տոկոս բաժնեմաս ունի, այդ գործակալության հիմնադիրն է՝ «Բագ ընդ Բադ» ՍՊԸ-ի միջոցով: Տ. Կարապետյանի գործընկերն այստեղ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի եղբայր, ՀՀ ԱԱԾ պետի տեղակալ Արզուման Հարությունյանի որդին է, ով Կ. Կարապետյանի փեսան է և էներգետիկայի փոխնախարարը:
Կ. Կարապետյանին էր վերագրվում գազի ներտնային սպասարկում իրականացնող «ԷՅ-Ի-ՋԻ-ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ն, քանի որ այնտեղ բաժնետեր է եղել նրա եղբայրը՝ Վլադիմիր Կարապետյանը: Սակայն 2009-ին Վլադիմիր Կարապետյանը դուրս է եկել ընկերությունից: Այժմ «ԷՅ-Ի-ՋԻ-ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ում բաժնեմաս ունեն Արթուր և Լուսինե Սուրենյանները, ովքեր «ՀայՌուսգազարդ» ընկերության իրացման գծով նախկին փոխտնօրեն Ռուբեն Սուրենյանի զավակներն են: Իսկ այդ ընկերության ամենամեծ բաժնետերը (42%) Արսեն Հարությունյանն է: Նա նույն, ինչպես նաև Կարապետյանի «Ֆլորենս» ռեստորանը կառավարող ընկերության՝ «Գոլդ Ռեստ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենն էր, այնուհետև գազի ոլորտում պաշտոնյա: Իսկ վարչապետ նշանակվելուց հետո Կ. Կարապետյանը նրան նշանակեց Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ:
Նույն հրապարակումների համաձայն՝ ամբողջությամբ Կարապետյաններին է պատկանում նաև «Սփար բերիի» ՍՊԸ-ն, որը վարսավիրանոցների և գեղեցկության սրահների ծառայություններ է մատուցում: Նրանց տան հասցեում է գրանցված «Կրբեդանց» ՍՊԸ-ն: Սա Կարապետյանների ղարաբաղյան բարբառով արտասանությունն է, և այդ ընկերությունը ժամացույցների և ոսկերչական արտադրատեսակների մանրածախ առևտրի մասնագիտացված խանութ է: Այն մասն է Շվեյցարիայում գրանցված և տարբեր երկրներում ներկայացուցչություններ ունեցող Kerbedanz, որը զբաղվում է նաև ժամացույցների արտադրությամբ: Տիգրան Կարապետյանն այստեղ նաև տնօրեն է: Գազալցման կայաններում ավտոմեքենաների համար հեղուկ գազի և գազօլինի մանրածախ առևտրով զբաղվող «Արտսոլեի» ՍՊԸ-ում Տ. Կարապետյանը 50 տոկոսի բաժնետերն է:
Կ. Կարապետյանի որդին վերջին տարիներին հիմնել է ևս երեք ընկերություններ՝ «Ադջառա 1», «Ադջառա 2» և «Ադջառա 3» ՍՊԸ անուններով: Պետեկամուտների կոմիտեի տվյալներով՝ դրանցից առաջինը զբաղվում է համակարգիչների, ծայրամասային սարքվածքների և ծրագրային ապահովման մեծածախ առևտրով: Կարեն Կարապետյանը մեծաքանակ բիզնես ծրագրեր ունի նաև Ռուսաստանում: Մոսկվայում նա գազալցակայանների ցանց է կառուցում: Համատեղ բիզնես ծրագրեր է իրականացնում նաև հայտնի գործարար Սամվել Կարապետյանի հետ:
Նշենք, որ Կ. Կարապետյանը տարիներ շարունակ եղել է Ռոբերտ Քոչարյանի համակարգի հիմնասյուներից մեկը: «ՀայՌուսգազարդ» ընկերությունում կատարվող չարաշահումները, որոնց մասին միշտ բարձրաձայնել են ընդդիմությունն ու սպառողների իրավունքներով զբաղվող կազմակերպությունները, սկսվել են նրա օրոք: Հենց նա է Քոչարյանի օրոք բազմաթիվ գազալցակայանների բացման հնարավորություն տվել Հովիկ Աբրահամյանին ու Գագիկ Ծառուկյանին: Իհարկե, Քոչարյանի կարգադրությամբ: Իսկ թալանված գազի դիմաց հետո մեր պետությունն իր գույքով է վճարել:
Իսկ ավելի ուշ՝ ռուսական «Գազպրոմ» ընկերության համակարգում բարձր պաշտոն ստանալուց հետո Կ. Կարապետյանը ներքին հարցերում երբեմն ՌԴ և ՀՀ իշխանությունների միջև միջնորդի դեր էր ստանում՝ ՀՀ իշխանություններին էր փոխանցում Ռուսաստանի պահանջները: Եվ այսօր ահա Հանրապետական կուսակցությունը կոռուպցիայի դեմ պայքար է մղում այս մարդու միջոցով կամ իր նախընտրական քարոզչությունն ու ծրագրերը կառուցում է մի մարդու վրա, ով նախկինում տարիներ շարունակ եղել է կոռուպցիոն համակարգի հիմնասյուներից մեկը:



Читайте также

Оставить комментарий