ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊՆ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԹԱՔՑՆԵԼ ԻՐ ԶԻՆՎԱԾ ՍԱԴՐԱՆՔՆԵՐԸ

Այս մասին ասված է՝ Ադրբեջանի Պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։
Գերատեսչությունում նշել են, որ մարտի 31-ին՝ ժամը 11:10-ի սահմաններում, Գարաքիլսայի շրջանի Բազարչայ բնակավայրի ուղղությամբ տեղակայված Հայաստանի զինված ուժերի դիրքերից, հրաձգային զինատեսակներից՝ կրակի են ենթարկվել ադրբեջանական բանակի դիրքերը:
«Հայկական կողմը, որը վերջին օրերին պարբերաբար գնդակոծում է ադրբեջանական բանակի ստորաբաժանումները, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի միջոցով հետախուզական թռիչքների փորձեր է ձեռնարկում մեր դիրքերի վրա, ապատեղեկատվություն է տարածում՝ թաքցնելու իր սադրանքները: Հայտնում ենք, որ ադրբեջանական բանակի ստորաբաժանումների կողմից Խնածախ բնակավայրը իբր գնդակոծելու մասին Հայաստանի կողմից տարածված տեղեկությունն անհիմն է, սուտ է և ապատեղեկատվության բնույթ է կրում։
Իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն տարածելով՝ հակառակորդը փորձում է թյուր կարծիք ձևավորել միջազգային հանրության շրջանում և թաքցնել իր սադրանքները»,- նշել են ՊՆ-ում։