ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ԴԻՐՔԵՐԸ ԳՆԴԱԿՈԾՎԵԼ ԵՆ 19 ԱՆԳԱՄ

Մարտի 5-ի ժամը 15:00-ից մինչև մարտի 6-ի ժամը 03:10-ը ադրբեջանական բանակի դիրքերը գնդակոծվել են 19 անգամ։
Ինչպես հայտնում է ԱՀ պաշտպանական գերատեսչությունը, Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները Բասարքեչարի շրջանի Գյունեշլի, Աշաղի Շորժա, Ազիզլի, Զերքենդ, Յուխարը Զաղալը գյուղերի և Չեմբերեկի շրջանի ուղղությամբ տեղակայված դիրքերից ընդմիջումներով գնդակոծել են Դաշքեսանի շրջանի Աստաֆ, Քելբաջարի շրջանի Ելլիջա, Մոլլաբայրամլը, Յուխարը Այրըմ և Գեդաբեկի շրջանի Գոյալլը բնակավայրերի մոտ գտնվող ադրբեջանական դիրքերը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ և ականանետներ:
Բացի այդ, ռուս խաղաղապահների ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող ադրբեջանական տարածքներում տեղակայված հայկական անօրինական զինված կազմավորման անդամները գնդակոծել են ադրբեջանական բանակի դիրքերը Շուշայի ուղղությամբ։
Ադրբեջանական ստորաբաժանումների կողմից ձեռնարկվել են համարժեք պատասխան միջոցառումներ։


Читайте также

Оставить комментарий