Ադրբեջանի ՊՆ. «Մեր ստորաբաժանումները լիովին վերահսկում են օպերատիվ իրավիճակը»
Իրավիճակը սրելու նպատակով Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները վերջին 1 օրում շփման գծի տարբեր հատվածներում հրադադարը խախտել են 74 անգամ՝ կիրառելով խոշոր տրամաչափի գնդացիրներ, նռնականետներ, դիպուկահար հրացաններ, 60,82 և 120 մմ տրամաչափի ականանետներ և այլ հրետանային սարքավորումներ:
Ինչպես տեղեկացնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, հայկական ստորաբաժանումները Բերդի շրջանի Այգեպար, Մովսեսգեղ, Չինարի, Ճամբարակի շրջանի Ջիլ գյուղերի ուղղությունից կրակի են ենթարկել Թովուզի շրջանի Ալիբեյլի և Աղդամ գյուղերի մոտ, ինչպես նաև Գեդաբեկի շրջանի անանուն բարձունքներում տեղակայված ադրբեջանական բանակի դիրքերը:
Բացի այդ, ադրբեջանական դիրքերը գնդակոծվել են նաև օկուպացման տակ գտնվող Աղդամի շրջանի Յուսիֆջանլը, Մարզիլի, Թերթերի շրջանի Գյոյարխ, Խոջավենդի շրջանի Կուրոպատկինո, Ֆիզուլիի շրջանի Գարախանբեյլի, Քյուրդլար, Աշաղը Վեյսալլը, Քյարվանդ, Աշաղը Սեյիդահմեդլի, Գորգան և Հորադիզ գյուղերի ուղղությունից:
Բոլոր դեպքերում պատասխան կրակով հակառակորդը լռեցվել է: Մեր ստորաբաժանումները լիովին վերահսկում են օպերատիվ իրավիճակը: