Ֆարհադ Մամեդով. «Արմավիայի» սննկացումը ազդանշան է Հայաստանի իշխանությունների համար»
Հայաստանի ագրեսիան, նրա անմրցունակությունը և ծանր տնտեսական վիճակը, երկրից բնակչության արտագաղթը նպաստում են աշխարհում և տարածաշրջանում ընթացող ինտեգրման գործընթացներից երկրի մեկուսացմանը:
Այդ մասին ասել է Ադրբեջանի Հանրապետության նախագահին առընթեր Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի (ՌՀԿ) տնօրեն Ֆարհադ Մամեդովը:
Նշենք, որ Հայաստանի ազգային «Արմավիա» ավիաընկերությունում սկսվել է սննկացման գործընթացը:
«Երկար ժամանակի ընթացքում ավիաընկերությունը աշխատել է վնասով, որը նրա սեփականատեր Միխաիլ Բաղդասարովը ծածկել է այլ նախագծերից ստացված եկամուտների հաշվին։
«Արմավիան» իր գործունեությունը սկսել էէ 1996 թվականին, որի ավիապարկում ընդգրկված է 14 ինքնաթիռ»,- հայտնվում է ընկերության հաղորդագրության մեջ:
Տնօրենի խոսքերով՝ «Արմավիան» դժվարություններ է ունեցել երկար ժամանակի ըմթացքում:
«Ընկերության դժվարությունները հիմնականում կապված են եղել երկու պատճառների հետ։ Առաջինը՝ ընկերությունը չկարողացավ վերականգնվել 2009 թվականի ճգնաժամից հետո, երբ հայկական դրամի ավելի քան 30%-ով արժեզրկումից հետո տոմսերի վաճառքի հետ կապված խնդիրներ ծագեցին։ Երկրորդը՝ վերջին երեք տարիների ընթացքում զգալիորեն նվազել է Հայաստանի նկատմամբ զբոսաշրջիկների և սփյուռքի ներկայացուցիչների հետաքրքրությունը»,- հայտարարել է Ֆ. Մամեդովը:
ՌՀԿ-ի ղեկավարը նշել է, որ ավելացել են միակողմանի չվերթների թիվը, ինչը կապված է Հայաստանից բնակչության արտագաղթի հետ, որի արդյունքում «Արմավիա»-ն վերածվել է անշահութաբեր ընկերության:
«Ազգային ավիափոխադրողի սննկացումը հզոր ազդանշան է Հայաստանի ղեկավարության համար, որպեսզի հասկական, թե ինչ իրավիճակում է հայտնվել երկիրը։ Հավանաբար նախընտրական արշավի ժամանակ Սերժ Սարգսյանը չի ցանկացել, որպեսզի այդ բացասական լուրը հրապարակվի, և դրա համար էլ դա թողել են հետընտրական ժամանակահատված»,- հայտարարել է նա: