Հայաստանը Թալանողները-1

irevanaz.com  2009 թվականի արդյունքներով Հայաստանը համախառն ներքին արդյունքի նվազման 14,4 տոկոս ցուցանիշով ԱՊՀ երկրների շարքում գրավել է առաջին տեղը: Փորձագետների կարծիքով, նման արդյունքը միանգամայն օրինաչափ ու սպասելի է: Բազմաթիվ դիտորդների կարծիքով հարցը Հայաստանի ներկա տիրակալների սեփականության ու ակտիվների ծավալների մեջ չէ, այլ նրանում, որ ստեղծված իրավիճակում նրանք օբեկտիվորեն, պարզապես չեն ցանկանում կանխել կաշառակերությունը և հանցագործ տարրերի թափանցումը իշխանություն:

Հայաստանի իրավապաշտպանները հրապարակել են երկրի ղեկավար Սերժ Սարգսյանի, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և պետական բարձրաստիճան պաշտոնյաների եկամուտների և սեփականության վերաբերյալ տվյալները:

Դեռ 2006 թվականին, “Ֆորբս Հայաստան” ամսագրում տպագրվել է հանրապետության 10 ամենահարուստ անձանց ցուցակը:

Գագիկ Ծառուկյան - «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ «Մուլտի գրուպ» ընկերության տնօրեն:

Արմեն Ավետիսյան - Հայաստանի մաքսային վարչության պետ:

Միխաիլ Բաղդասարով - «Միկա» ընկերության նախագահ և «Արմավիա»-ի տնօրեն:

Հրանտ Վարդանյան - «Հրանտ տոբակո» և «Հրանտ կենդի»-ի նախագան

Սուքիասյանների ընտանիքը - «SIL» կոնցեռն:

Երվանդ Զախարյան - Երևան քաղաքի քաղաքապետ:

Ռոբերտ Քոչարյան - Հայաստանի նախագահ:

Սերժ Սարգսյան - Հայաստանի պաշտպանոպւթյան նախարար:

Անդրանիկ Մանուկյան - տրանսպորտի ու կապի նախարար:

Դավիդ Հարությունյան - արդարադատության նախարար:

Ռոբերտ Քոչարյան: Մոտավոր հաշվարկներով, նրա ընտանիքի նյութական և ոչ նյութական ակտիվները կարող են կազմել 4 միլիարդ դոլար: Նախագահության օրոք, «կառավարող կուսակցության» ներքին համաձայնեցված քվոտոյով Ռոբերտ Քոչարյանը վերահսկել է ներքոհիշյալ եկամտաբեր ոլորտները.

-հարկման ոլորտը,

-հեռահաղորդակցության ոլորտը,

-շինարարության ոլորտը,

-գազամատակարարման ոլորտը:

Հայաստանի նախկին նախագահը տնօրինում է.

Արցախբանկը, ՄԱՊ կառույցը, Արմեքսիմբանկը, Յունիբանկը, ԷԲԲ-ի բանկը, Renco Construction-ը, «ԲիՇին» շինարարական ընկերությունը և «Н2» - հեռուստաընկերությունը, Մոսկվայում խանութների ցանցերին, գործարաններին, ռեստորաններին, խոշոր առևտրական համալիրին ու բազմաթիվ այլ ընկերություններին ու ձեռնարկություններին:

Հայաստանի գործող նախագահ Սերժ Սարգսյանը սեփականատեր է (այդ թվում դրածո անձանց, եղբոր Ալեքսանդրի ու փեսայի Միքայել Մինասյանի միջոցով) ներքոհիշյալ ոլորտների.

- «Ֆլեշ ընկերության» ակտիվների,

- բենզինի լցման կայանների ցանցի,

- երեք գինու կոմբինատի,

- օղու գործարանի,

- «Արարատ» բանկի,

- «Արմավիա» ավիաընկերության,

- Մոսկվայում հյուրանոցառեստորանային համալիրի,

- Լոնդոնում սեփական տան,

- ՎՏԲ բանկի, որը նա վաճառել է 28 մլն դոլարով, այլ ընկերությունների ու կառույցների:

Նրա եբայրը Ալեքսանդր Սարգսյանը կամ Սաշիկը «տանիք»-ի դեր է կատարում բազմաթիվ միջին ու փոքր բիզնեսի սեփականատերերի համար: Ակտիվ դեր է խաղում Հայաստանի ու արտասահմանյան անշարժ գույքի շուկայում: Մի քանի տարի է ինչ գտնվում է ԱՄՆ ֆեդերալ ու հարկային ծառայությունների տեսադաշտում:

Վարչապետ Տիգրան սարգսյան: Գորշ ֆինանսական կառույցների հիմնական ճարտարապետը: Պայմանավորվածության մեջ է մտել երկրի բարձրագույն ղեկավարության ու ներմուծողների հետ, պահել է դոլարի բարձր փոխարժեքը դրամի համեմատ: Կուտակած միջոցները փոխադրում է Իսպանիա, որտեղ ապրում է նրա ընտանիքը:

Խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյան: Վերահսկում է երկրի խաղատների բիզնեսի զգալի մասը: Հայաստանի ամենախոշոր հողատերերից մեկն է:

Անհրաժեշտ է նաև նշել, որ Հայաստանի տարածքով են անցնում մի շարք նարկոթրաֆիկներ, բարձրաստիճան պաշտոնյաները իրենց բաժինն ունեն ոսկյա իրերի ու թանկարժեք քարերի մաքսանենգության մեջ:

Հայկական «Միաբանություն» ազգային ակումբի կարծիքով, Հայաստանում ձևավորվել է ուժային-հանցագործ կառույց, որը իրականում ամբողջովին փոխարինել է պետական ու իշխանական պարտականությունները:



Читайте также

Оставить комментарий

Комментариев - 1


Ես հասկանում եմ, որ ադրբեջանի փողերը հելել էթում ա, բաըց ինչի համար ա ադրբեջանը որոշել էս անմիտ քաղաքականությը մշակել այ դա արդեն չեմ հասկանում: Հա ասենք ներկայացրեցիք որ հայաստանում ամեն ինչ վատ ա, հետո ձեռքներդ ինչ ա ընկնում: Մի հատ ձեր երկրին նայեք, ձեր մոտ ամենինչ լավ ա: Ես խիստ կասկածում եմ: Հայաստանից բամբասելու փոխարեն անցեք ձեր հարցերին:

Արմեն ներսիսյան 22տ,
Գառնի, Հայաստան
27.06.2014թ.