ՆԻԿՈԼ ՎՈՎԱՅԻ ՓԱՇԻՆՅԱՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 16-ՐԴ ՎԱՐՉԱՊԵՏ

irevanaz.comԾնվել է 1975 թվականի հունիսի 1-ին Իջևանում: 1991 թվականին ավարտել է Իջևանի թիվ 1 դպրոցը, նույն թվականին ընդունվել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժին։ Ըստ Նիկոլ Փաշինյանի անձնական կայքի` նա, չնայած գերազանց առաջադիմությանը, հինգերորդ կուրսում՝ ավարտական քննությունների մեկնարկից մի քանի օր առաջ, վարչական որոշմամբ հեռացվել է ԵՊՀ–ից (1995):
1992 թվականից ակտիվորեն զբաղվել է լրագրությամբ. առաջին հոդվածը տպագրվում է «Ավանգարդ» թերթի առաջին էջում: 
Հետագայում թղթակցում «Հայաստան», «Դպրություն»
թերթերին։
1994– 1998 թվականներին «Լրագիր» թերթի հետ համագործակցում է որպես լրագրող։ Այդ ընթացքում թերթը հրատարակվում է նաև մի քանի այլ անուններով՝ «Լրագիր օր», «Մոլորակ»: Այստեղ առաջին անգամ փորձում է խմբագրի դերակատարումը. թողարկում է «Եմ-ես-է» երիտասարդական ներդիրը։ 1998-99 թվականներին «Օրագիր» օրաթերթի գլխավոր խմբագիրն էր, 1999 թվականի ամռանից՝ «Հայկական ժամանակի» գլխավոր խմբագիր։ Լրագրողական գործունեության ընթացքում մի քանի անգամ Փաշինյանի դեմ հարուցվում են քրեական գործեր, նույնիսկ դատապարտվում է ազատազրկման, սակայն պատժաչափը պայմանականորեն չի կիրառվում:
1998 թվական - ՀՀ նախագահի թեկնածու Աշոտ Բլեյանի նախընտրական շտաբի անդամ էր, 2006 թվականին մասնակցում է «Այլընտրանք» հ/ք նախաձեռնության հիմնադրմանը, 2007 թվականին - «Ժողովրդավարական Հայրենիք», «Պահպանողական» կուսակցությունների և «Այլընտրանք» հ/ք նախաձեռնության կազմած «Իմպիչմենթ» նախընտրական դաշինքի անդամ, նախընտրական ցուցակի 1-ին համար։
2008 թվականին եղել է ՀՀ առաջին նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամ։
2008 թ. մարտի 2-ին, քաղաքական հետապնդումներից խուսափելով, Փաշինյանն անցնում է ընդհատակ։ 
2009 թվականի հուլիսի 1–ին 1 տարի 4 ամիս ընդհատակում մնալուց հետո ինքնակամ ներկայանում է ՀՀ դատախազություն և ձերբակալվում է։ 
2010 թվականի հունվարի 19-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի դատարանը դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ Նիկոլ Փաշինյանին ՀՀ ՔՕ 225 հոդվածի առաջին մասով դատապարտում է 7 տարվա ազատազրկման։ Պատժի սկիզբը հաշվառվում է 2009 թվականի հուլիսի 1-ից։ Հետագայում Փաշինյանի պատժի ժամկետը կիսով չափ կրճատվում է, իսկ 2011 թվականի մայիսի 28-ին՝ Հայաստանի անկախության 20-ամյակի առթիվ հայտարարված համաներման շրջանակներում, ազատ է արձակվում։
2012 թվականի մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր ՀԱԿ համամասնական ընտրացուցակով։ 2012 թվականի սեպտեմբերից 2013 թվականի փետրվար ամիսները եղել է ՀՀ ԱԺ էթիկայի հարցերի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ։
2013 թվականին համահիմնադրել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորումը։
irevanaz.com2018 թվականին Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ մեկնարկեց «Իմ քայլը» նախաձեռնությունը, որը Գյումրիից դեպի Երևան քայլարշավ էր կազմակերպել ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության: Նրա ղեկավարած նախաձեռնությունը համագործակցում էր Սերժ Սարգսյանի իշխանության դեմ պայքարող այլ ուժերի հետ և լայն աջակցություն ստացավ բնակչության տարբեր հատվածների կողմից: Քաղաքացիական հասարակության կողմից սկսված մասշտաբային անհնազանդության գործողությունների հետևանքով ապրիլի 23-ի կեսօրին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց իր պաշտոնից:
2018թ․ մայիսի 8-ից ՀՀ վարչապետն է։
Ամուսնացած է, ունի երեք դուստր և մեկ որդի։ Կինը՝ Աննա Հակոբյանը, «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիրն է։



Читайте также

Оставить комментарий