Ծարուքյան Գագիկ Կոլյայի - Հայաստանի Ազգային Խորհրդարանի անդամ, Ազգային Օլիմպիական Կոմիտեի նախագահ
Հայաստանի Ազգային խորհրդարանի անդամ Գագիկ Կոլյայի Ծարուքյանը, այսինքը Դոդի Գագոն, ծնվել է 1956 թվականին Աբովյանի շրջանի Առինջ գյուղում: 1989 թվականին ավարտել է բարձրագույն ուսումնական հաստատությունը Երեւանում:
1989-1990 թվականներին աշխատել է Երեւանի անասնաբուծական ինստիտուտում:
Գագիկ Ծարուքյանը ավելի շատ հակում ունի առեւտրին: 1992-ին նա կազմակերպել է անասնապահական համալիր, որտեղ արտադրվում են կաթնամթերքներ: Քիչ անց նա տիրացավ Աբովյանի գարեջրի գործարանին:
1997-ին սկսեց աշխատել ֆրանսիական «Կաստել» ընկերության հետ: Առաջին եկամուտը կազմեց 18 միլիոն դոլար: Հետագայում Դոդի Գագոն ձեռք բերեց նաեւ կահույքի գործարանը:
1999-2002-ին նա իր տնօրինության տակ վերցրեց նաեւ «Զվարթնոց» օդանավակայանը: Միեւնույն ժամանակ Դոդի Գագոն դարձավ «Մուլտի Լեոն»-ի տերը:
2002-ին նա իր ձեռքը վերցրեց «Մուլտի Ստոուն» ընկերությունը, որտեղ կենտրոնացված է «Արարատ» կոմբինատի կոնյակի, գինու եւ օղու արտադրությունը: Ասես այդքանը քիչ էր, Դոդի Գագոն զավթեց նաեւ Արարատի ցեմենտի գործարանը:
Ընդհանուր առմամբ Ծարուքյանը իր ամբողջ բիզնեսը կենտրոնացրել ե «Խոլդինգ Մուլտի գրուփ»-ի սահմաններում: Մեծ հարստության տեր Դոդի Գագոն 2003-ից ի վեր ընտրվում է Հայաստանի Ազգային Խորհրդարանի անդամ, իսկ 2004-ին - Ազգային Օլիմպիական Կոմիտեի նախագահը:
Այդ բոլոր բարձունքներին հասնելը անհնարին կլիներ եթե չլիներ նախագահ Ռ. Քոչարյանի անձնական մտերմությունը: Ստույգ տեղեկությունների համաձայն Դոդի Գագոյի ամբողջ հարստության 50 տոկոսը պատկանում է նախկին նախագահ Ռ. Քոչարյանին: Ավելի ճիշտ Քոչարյանը իր բոլոր ֆինանսական միջոցները շրջանառության մեջ է ներդնում Դոդի Գագոյի միջոցով: Հայաստանում լավ գիտեն, որ Ռ. Քոչարյանի ընտրական կամպանիան կազմակերպվել եւ ֆինանսավորվել է Դոդի Գագոյի կողմից:
Գագիկ Ծարուքյանը Հայաստանում մեծ համբավ ունի, նա է ֆինանսավորում «Առավոտ» թերթը, «Առավոտ» հեռուստատեսությանը: Ընդհանուր առմամբ Գագիք Ծարուքյանը Քոչարյանի շրջապատում ամենա մտերիմներից մեկն է:
Հարաբերություններում հայտնի է անչափ կոպտությամբ եւ գռեհկությամբ: Հայաստանում լավ գիտեն, որ Ծարուքյանը սերտ կապերի մեջ է կրիմինալ աշխարհի հետ, փառասեռ է: Հայաստանում ամենա-ճոխ կալվածքը նրան է պատկանում: Ամենայն հավանականությամբ Ծարուքյանը ձեւանում է իբրեւ հոգատար անձնավորություն, հանդես գալով աղքատներին օգնող մարդու դերում: Նա իր հարազատ քաղաքում աբովյանցիների համար բուժկայան եւ մի քանի եկեղեցի է կառուցել:
Որոշ տվյալների համաձայն Ծարուքյանը «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի ավտոմեքենայի պայթեցման ակցիայի կազմակերպիչն է եղել: Պատահական չէ նաեւ այն, որ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը բավականաչափ մեծ հոգատարություն է հանդես բերել իր մտերիմ աբովյանցի «բարեկամ» Դոդի Գագոյին, պարգեւադրելով նրան «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով եւ «Մովսես Խորենացի» մեդալով:
Ինչպես ասում են մտերիմները պարտքի տակ չեն մնում: Նախագահը բարոյապես է հովանավորում, իսկ Դոդի Գագոն ֆինանսներով է հատուցում: Ահա այսպես են պտտվում ներկա կյանքի անիվները Հայաստանում: Ղարաբաղցին իշխում է, իսկ հայաստանցին հնազանդությամբ պաշպանում նրա շահերը: