Ռուստամյան Արմեն - ՀՀԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ, ԱԺ արտակին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ

Արմեն Ռուստամյանը ծնվել է 1960 թվականի մարտի 1-ին, Արարատի շրջանի Զանգակատուն գյուղում: 1983 թվականին ավարտել է Մոսկվայի Պատրիս Լումումբայի անվան Ժողովուրդների Բարեկամության համալսարանը, մասնագիտությամբ ֆիզիկոս է:

1983-1984 թվականներին ծառայել է Սովետական բանակի շարքերում: 1984-1991 թվականներին Երեւանի Պետական Համալսարանում աշխատել է որպես գիտական աշխատող:

1991-1993 թվականներին եղել է հայ-ֆրանսիական համատեղ ձեռնարկության գլխավոր մասնագետը:

1993-1994 թվականին Ֆրանսիայի Օրս քաղաքում աշխատել է որպես տեսական եւ կիրառական օպտիկայի ինստիտուտի գիտական աշխատող:

1999 թվականին Հայ Հեղափոխական Դաշնակցական կուսակցության ցուցակով ընտրվել է խորհրդարանի անդամ: Խորհրդարանի անցած գումարման աշխատանքներում մեծ ակտիվություն է դրսեւորել: Արդեն 2000 թվականին Արմեն Ռուստամյանը ընտրվում է Հայաստանի Հեղափոխական Դաշնակցության Գերագույն Մարմնի ղեկավար: Ռուստամյանը քաղաքական շրջանակներում համարվում է դաշնակցական շարժման ապագա պարագլուխ:

2004, 2007 թվականներին նա նորից կուսակցությունում վերընտրվում է իր նախկին պաշտոնին: 2003, 2007 թվականներին Հայ Հեղափոխական Դաշնակցական կուսակցության ցուցակով վերստին ընտրվում է խորհրդարան:

Ռուստամյանը Հայաստանի ԱԺ արտակին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահն է: Նա Հրանտ Մարգարյանի, Վահան Հովհաննիսյանի հետ մեկտեղ համարվում է Դաշնակցական կուսակցության առաջատար պարագլուխներից մեկը:

Ռուստամյանը բավականին լուրջ քաղաքական գործիչ է եւ մեծ հեղինակություն է վայելում կուսակցությունում: Այդուհանդերձ սփյուռքում այնքան էլ ուժեղ դիրքեր չունի, եւ այս հանգամանքը խանգարում է, որ նա համաշխարհային դաշնակցության բյուրոյում զբաղեցնի բարձր պաշտոն: Սակայն, Ֆրանսիայի հայկական սփյուռքում մեծ հեղինակություն է վայելում: Դաշնակցական կուսակցության եզակի irevanaz.comպարագլուխներից է, որ խուսափում է պոպուլիզմից: Նա ջանում է հանդես չգալ եւ ելույթ չունենալ ուլտրաազգայնական դիրքերից:

Հատկանշական է, որ Հրանտ Մարգարյանի 2004 թվականի փետրվարին կայացած Դաշնակցության համագումարում կոալիցիայի իր գործընկերներին եւ Հանրապետության նախագահին սուր քննադատելուց հետո Արմեն Ռուստամյանը ջանում էր անջատ մնալ Հրանտ Մարգարյանից ու նրա արտահայտած քննադատական խոսքերից, որպեսզի նրան չհամարեն Հրանտ Մարգարյանի դաշնակից՝ այդ քննադատությունների առնչությամբ:

Մի շարք տեղեկությունների համաձայն Դաշնակցության համագումարից հետո Հանրապետական եւ «Օրինաց երկիր» կուսակցությունների միջեւ ծագած հակասություններն ու լարվածությունը իջեցվել է անձամբ Արմեն Ռուստամյանի միջնորդությամբ: Ի տարբերություն Հայ Հեղափոխական Դաշնակցության մյուս պարագլուխների Արմեն Ռուստամյանը զգալի չափով ավելի արեւմտամետ է քան նրա գործընկերները: Հայաստանի Եվրոպական հանրություն ընդգրկվելու կողմակիցն է:

Արմեն Ռուստամյանը մի քանի անգամ ընդգծել է, որ Ռուսաստանը իր ռազմավարական նպատակներից ելնելով տարբեր պատմական ժամանակահատվածներում դավաճանել է իր կովկասյան գլխավոր դաշնակցին՝ այսինքն Հայաստանին:

Հուսալի աղբյուրների վկայությամբ Արմեն Ռուստամյանը ջանում է կապեր հաստատել ՆԱՏՕ-ի հետ, որպեսզի նրա միջոցով վերացնի Ադրբեջանի հակահայկական դիրքորոշումը այդ կազմակերպությունում: Արմեն Ռուստամյանը մասնավորապես հանդես է եկել այնպիսի նախաձեռնությամբ, որպեսզի քաղաքականացնի Ադրբեջանի ամեն մի քայլը, որով խոչնդոտում է Հայաստանին ՆԱՏՕ-ի միջոցառումներում մասնակցելուն եւ ջանում է այդ գործոնը կիրառել հետեւյալ թեզիսի հիմնավորման գործում, որ իբր թե «Ադրբեջանը պատրաստ չէ տարածաշրջանի անվտանգության ապահովման բնագավառում հարեւանների հետ կառուցողական համագործակցության»:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում միանշանակ պաշտպանում է Դաշնակցության պաշտոնական դիրքորոշումը:

Նա քաղաքական շատ բարձր ձգտումներ ունի եւ շատ հնարավոր է, որ հետագայում նախագահական ընտրությունների ժամանակ իր թեկնածությունն առաջադրի Դաշնակցական կուսակցությունից:

Նա շատ լավ տիրապետում է ֆրանսերենին եւ սերտ կապեր է հաստատել Ֆրանսիայի քաղաքական շրջանների հետ: Հոգեբանորեն բավականին զուսպ է: Միանշանակ քաղաքական գործիչի համբավ չի վայելում:

Արմեն Ռուստամյանի անձը արատավորող բնույթի փաստեր չի եղել:



Читайте также

Оставить комментарий