Բաղդասարյան Առթուր Վահանի – Հայաստանի նախագահին առընթեր Անվտանգության Խորհրդի Քարտուղար, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ

irevanaz.comԱռթուր Բաղդասարյանը  անսկզբունքային քաղաքական գործչի համբավ ունի: Նա հանուն իր կարերայի ընդունակ է նույնիսկ դավաճանություն գործել: Նա համագործակցել է Լ.Տեր-Պետրոսյանի հետ, սակայն հետագայում անցել է նրա հակառակորդների կողմը: Ակտիվորեն պաշտպանել է Վազգեն Սարգսյանին, այնուհետեւ մասնակցել նրա քաղաքական ոչնչացմանը: Երկար տարիներ վարձահրավիրվել է Սերժ Սարգսյանի կողմից, որին նա փաստորեն պարտավոր է իր կարերայի աճի համար, սակայն հետագայում, Սարգսյանի պաշտպանության նախագահ եղած ժամանակ հրաժարվել է նրա թիմակիցն դարնալուց: Չափազանց ինքնասեր է: Իր ինքնասիրությունը բավարարելու համար պատրաստ է ամեն ինչի:  Հիմնական համախոհներ չունի, դրա հետ մեկտեղ ինքն էլ չի կապում իրեն դաշնակցային կապերով: Նա իր բոլոր այդ հատկանիշները վառ կերպով դրսեւորել է Հայաստանի երրորդ նախագահի ընտրությունների ժամանակ:

Գտնվելով Քոչարյանի ու Սարգսյանի գլխավորած ղարաբաղյան կլանի ընդդիմության դիրքերում, նա հանդես եկավ նրանց Հայաստանի քաղաքական իշխանության բարձունքից հեռացնելու կոչով: Սակայն ընտրություններում տանուլ տալով, նա դավաճանեց ինչպես ընդդիմության շարժմանը, այնպես էլ երեւանցիներին, որոնց լիդերը դառնալու համար մեծ ջանքեր էր թափել Քոչարյանի կողմից խորհրդարանի խոսնակի պաշտոնից խայտառակ ձեւով հեռացվելուց հետո: Նա մոռացության մատնեց նույնիսկ նախագահական ընտրությունների նախօրեին կլանի կողմից նրա նկատմամբ օգտագործված սեւ պիարը, այդ թվում նաեւ արեւմտյան երկրներից մեկի դեսպանի հետ նրա հարցազրույցի թեմայի հրապարակելը: Այդ բոլորից հետո Ա.Բաղդասարյանը հրաժարվեց Լ.Տեր-Պետրոսյանի հետ միանալուց, ընդունեց Ս.Սարգսյանի համագործակման առաջարկը եւ իր համար սակարկեց Հայաստանի նախագահին առընթեր Անվտանգության Խորհրդի Քարտուղարի պաշտոնը, ինչպես նաեւ նախարարական մի քանի պաշտոն իր կուսակցական զինակիցների համար:

Ա.Բաղդասարյանը ծնվել է 1968 թ. նոյեմբերի 8-ին Երեւան քաղաքում: 1985թ. թվականին ընդունվել եւ 1992թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:

Զինվորական ծառայությունից հետո 1988-89 թ.թ. աշխատանքային գործունեությունն սկսել է «Ավանգարդ» թերթի խմբագրությունում, որտեղ աշխատել է որպես թղթակից, այնուհետեւ բաժնի վարիչ եւ խմբագրի տեղակալ: Լրագրողի գործունեության ընթացքում Ա.Բաղդասարյանը ընդունակություն է ցուցաբերել հասարա-քաղաքական գործունեության մեջ եւ արդեն 1993թ. նոյեմբերին ընտրվում է Երեւանի Շենգավիթի շրջանի քաղաքային սովետի նախագահի տեղակալ:

ԶԼՄ-ում գրած հոդվածներից բացի գիրք է գրել Լ.Տեր-Պետրոսյանի քաղաքական գործունեության վերաբերյալ, որտեղ բարձր է գնահատել վերջինիս դերը հայկական պետության կազմավորման գործում: Սակայն ղարաբաղյան կլանի հզորացման հետեւանքով Ա.Բաղդասարյանն սկսեց աստիճանաբար կարգավորել հարաբերությունները Սերժ Սարգսյանի հետ, իսկ երբ հարց բարձրացավ Լ.Տեր-Պետրոսյանի պաշտոնաթողման վերաբերյալ, Բաղդասարյանը խորհրդարանում անցավ «Երկրապահ» խմբակցության կողմը: Ս.Սարգսյանի անմիջական աջակցության շնորհիվ 1997թ. Ա.Բաղդասարյանը Սերգո Երիցյանի հետ մեկտեղ հիմնադրում է «Օրինաց երկիր» կուսակցությունը: 1998թ. նա ընտրվեց ՕԵԿ-ի նախագահ:

Ս.Սարգսյանի ցուցումով Ա.Բաղդասարյանը քարոզարշավ է կազմակերպում Լ.Տեր-Պետրոսյանի կողմնակիցների դեմ՝ կառավարության ՀՀՇ-ից եղող անդամներից պահանջելով հրաժարական տալ:

Ղարաբաղյան կլանի իշխանության գալուց հետո Ա.Բաղդասարյանի դիրքերն սկսում են ուժեղանալ: 1993թ. ընտրություններում Ա.Բաղդասարյանի կուսակցությունը հաղթահարելով 5%-ի արգելագիծը գալիս է խորհրդարան: Վազգեն Սարգսյան, Կարեն Դեմիրճյան եւ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան դիմակայության նախնական փուլում Բաղդասարյանը փորձում է բացահայտ կտրուկ գնահատական չտալ այդ դիմակայությանը: Սակայն 1999թ. հոկտեմբերին խորհրդարանի գնդակոծումից հետո Ա.Բաղդասարյանը խորհրդարանում լայն աջակցություն է ցույց տալիս Ռ.Քոչարյանի նախաձեռնություններին: Ա.Բաղդասարյանը հանդես է եկել Ռ.Քոչարյանի պաշտոնաթողության նախաձեռնության դեմ, գաղտնի պայքար է մղել «Միասնություն» խմբակցության քայքայման համար: Ա. Բաղդասարյանի խմբակցությունը այդ ժամանակաշրջանում պաշտպանել է նախագահի գործողությունները, այդ թվում նաեւ վարչապետ Արամ Սարգսյանի եւ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի պաշտոնաթող արվելը:

2003թ. նախագահական ընտրությունների ժամանակ պաշտպանել է Ռ.Քոչարյանին: 2003թ. խորհրդարանական ընտրությունների նախօրեին Հայաստանում ծանր իրավիճակ էր ստեղծվել, որի ընթացքում «Արդարություն» ընդդիմադիր խմբակցությանը հաղթանակի ռեալ հնարավորություններ էր ստացել, սպառնում էր իշխանությունը ժամանակից շուտ փոփոխել: Նման իրադրությունում «Օրինաց երկիր»-ը ընտրարշավ է ընդգրկվում՝ որպես Անդրանիկ Մարգարյանի կառավարությանը ընդդիմադիր քաղաքական ուժ: Ա Բաղդասարյանը հանդես է գալիս  բնակչությանը սովետական ժամանակվա խնայողական ավանդների վերադարձնելու, Հայաստանի «տնտեսական առաջընթացի», կաշառակերության դեմ հաղթանակի վերաբերյալ պոպուլիստ հայտարարություններով: Նման գործողություններով իշխանությունը մտադիր է եղել առնել ընդդիմության ձայների մի մասը, որը հետագայում պետք է հեշտացներ քվեարկության արդյունքների կեղծման գործնթացը:

Պարոն Բաղդասարյանը կայուն քաղաքական դիրքորոշում չունի: Նրա տատանվող բնավորությունը թույլ չի տալիս շրջապատին, որպեսզի հավատարմաբար բարեկամանալ եւ  ընկերանալ նրա հետ:

Անձնական կյանքում նա աչքի է ընկնում, որպես ավտոմեքենաների սիրահար: Գաղտնիք չէ նաեւ այն, որ պարոն Բաղդասարյանը կենցաղային հարցերում տարօրինակ սովորություններ ունի: Կան մեծ կասկածներ նրա մասին այդ հարցերում:

Անկասկած այս բոլորը հայտնի է բոլորին: Մենք հնարավորության սահմաններում աշխատեցինք ծանոթացնել ձեզ պարոն Բաղդասարյանի արտասովոր, ղեկավարներին չհամապատասխանող, անկայուն բնավորության գծերի հետ: Մնում է ձեզ ասել ձեր կարծիքը ընտրություններում եւ ընդհանրապես կյանքում նրա մասին: Սա արդեն յուրաքանչյուրի անձնական, սեփական իրավունքն է :



Читайте также

Оставить комментарий