ՎՐԱՍՏԱՆՆ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՀԱՄԱՏԵՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՍՏԵՂԾԵԼ

Վրաստանն ու Ադրբեջանը երկաթուղային համատեղ ընկերություն են ստեղծել։ "BTKI Railways" համատեղ ընկերությունը պատասխանատու է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի Մարաբդա-Կարցախի հատվածի շահագործման և ենթակառուցվածքների կառավարման համար, ինչպես նաև ձգտելու է մեծացնել բեռնափոխադրումների ծավալները։
Թբիլիսին և Բաքուն նաև նախատեսում են այդ ընկերության միջոցով զարգացնել տարածաշրջանային տրանսպորտային կապերը, մասնավորապես Միջին միջանցքի պոտենցիալը։


Читайте также

Оставить комментарий