ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ԱՐԵՎԵԼՔ-ԱՐևՄՈՒՏՔ ԵՎ ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՇՀԿ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐևՈՐ ՈԼՈՐՏ Է

«Ադրբեջանը երկրորդ անգամ է հրավիրվել մասնակցելու ՇՀԿ գագաթնաժողովին։ Մենք դա դիտարկում ենք որպես Ադրբեջանի և անդամ երկրների միջև աճող գործընկերության ցուցիչ:
Այս մասին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը իր ելույտում՝ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում «ՇՀԿ պլյուս» ձևաչափով հանդիպմանը:
Երկրի ղեկավարը ասել է.
«Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքների շրջանակներում փոխգործակցությունը Ադրբեջանի և ՇՀԿ անդամ երկրների միջև համագործակցության կարևոր ոլորտ է։ Աշխարհագրական դիրքը և տրանսպորտային ենթակառուցվածքներում զգալի ներդրումները թույլ են տվել Ադրբեջանին դառնալ Եվրասիայի տրանսպորտային և լոգիստիկ հանգույցներից մեկը։
Ադրբեջանական ներդրումների շնորհիվ Միջին միջանցքի անբաժանելի մաս հանդիսացող Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու տարեկան թողունակությունը 1 միլիոնից հասցվել է 5 միլիոն տոննայի։
Մենք աշխատում ենք գործընկեր երկրների հետ՝ ապահովելու Միջին միջանցքի թվայնացումը։
Բացի այդ, Ադրբեջանը մտադիր է Ալյաթ միջազգային ծովային առևտրային նավահանգստի տարեկան թողունակությունը 15 միլիոնից հասցնել 25 միլիոն տոննայի։
Ադրբեջանը նաև կարևոր դեր է խաղում Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման գործում։ Հյուսիս-Հարավ միջանցքի ադրբեջանական հատվածի երկաթուղային և ավտոմոբիլային ենթակառուցվածքը պատրաստ է և հաջողությամբ գործում է։ Ներկայումս մենք աշխատանքներ ենք տանում երկաթուղային փոխադրումների ծավալը հասցնել 15 միլիոնի, իսկ հետագայում՝ անհրաժեշտության դեպքում, տարեկան 30 միլիոն տոննայի»։


Читайте также

Оставить комментарий