ՌԴ-Ն ՊԱՏՐԱՍՏ Է ՀԱՐԹԱԿ ՏՐԱՄԱԴՐԵԼ ԱՀ ԵՎ ՀՀ ՄԻՋԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՀԱՄԱՐ

«Մենք ողջունում ենք Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ բանակցությունների ավարտը և միջպետական հարաբերությունների հաստատումը: Մենք աջակցում ենք հայ-ադրբեջանական լիարժեք և համապարփակ կարգավորմանն ուղղված այս կարևոր քայլին, ինչպես նախատեսված է 2020-2022 թվականներին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ համաձայնագրերով»,- նշել է նա։
Նրա խոսքով, ռուսական կողմը պատրաստ է հարթակ տրամադրել Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների միջև շփումների համար՝ երկկողմ հարաբերությունների ողջ շրջանակը կարգավորելու, ինչպես նաև խաղաղության պայմանագիր կնքելու համար։
«Մենք հաստատում ենք մեր առաջարկը՝ հարթակ տրամադրել Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների միջև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերի ողջ շրջանակի, ինչպես նաև խաղաղության պայմանագիր ստորագրելու համար»,- նշել է Զախարովան։