Դևիդ Հարրիս. «Ադրբեջանը ԱՄՆ-ի համար կարևոր երկիր է և տարածաշրջանային կայունության երաշխիք»

irevanaz.com«Ադրբեջանը ԱՄՆ-ի համար կարևոր երկիր է և տարածաշրջանային կայունության երաշխիք»,- հայտարարել է ամերիկյան հրեական կոմիտեի տնօրեն Դևիդ Հարրիսը՝ ԱՏՎ Ինտերնեյշնլ հեռուստաալիքին տված բացարիկ հարցազրույցի ժամանակ:

«Մենք Ադրբեջանը դիտում ենք, որպես ԱՄՆ-ի համար կարևոր երկիր և տարածաշրջանում կայունության երաշխիք: Ես նախագահ Իլհան Ալիևի հետ հանդիպել եմ երկու տարի առաջ, Շվեյցարիայում՝ Դավոսյան ֆորումում, որտեղ նա հրավիրել է ինձ՝ այցելել Բաքու: ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնի այցի հետ համընկնող՝ ԱՄՆ հրեական համայնքի պատվիրակության այցը ցույց է տալիս, թե որքան կարևոր նշանակություն են տալիս Միացյալ նահանգները Ադրբեջանին: Մեր Բաքու կատարած այցի հիմնական նպատակն է՝ զարգացնել ԱՄՆ-ի, հրեական համայնքի և Ադրբեջանի միջև հարաբերությունները»:

Նրա խոսքերով, հրեական համայնքն առաջին հերթին օգնում է ԱՄՆ-ին՝ գնահատել ամերիկյան շահերի համար Ադրբեջանի կարևորությունը:

Նա ընդնգծել է ադրբեջանական ժողովրդի տոլերանտությունը և այն, որ ադրբեջանացիներն ու հրեաները դարերով ապրել են խաղաղաության ու համերաշխության պայմաններում:



Читайте также

Оставить комментарий