ԲԱՅՐԱՄՈՎԸ ՔՆՆԱՐԿԵԼ Է ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ԱՄՆ ՀՐԵԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է ԱՄՆ-ում գտնվող խոշոր ամերիկյան հրեական կազմակերպությունների նախագահների համաժողովի պատվիրակությանը։
Կողմերը քննարկել են ադրբեջանա-ամերիկյան և ադրբեջանա-իսրայելական հարաբերությունների ներկա վիճակը և հեռանկարները, ԱՄՆ-ում գործող հրեական կազմակերպությունների հետ համագործակցությունը և տարածաշրջանային իրավիճակը։
«Հատուկ ուշադրություն է դարձվել 2026 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովից հետո տարածաշրջանում տեղի ունեցած վերջին զարգացումներին, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացմանը և TRIPP նախագծի իրականացման ջանքերին, ինչպես նաև հետհակամարտական շրջանում ձեռնարկվող միջոցառումներին», - նշել են նախարարությունում։
Հանդիպման ընթացքում կողմերը նաև բարձր են գնահատել Ադրբեջանում միջկրոնական ներդաշնակության, հանդուրժողականության ավանդույթների և բազմամշակութայնության առկա մթնոլորտը։ Ընդգծվել է, որ Ադրբեջանում հրեական համայնքի դարավոր խաղաղ համակեցությունը լրացուցիչ խթան է հանդիսանում Բաքվի և Թել Ավիվի միջև ամուր գործընկերության զարգացման համար։


Читайте также

Оставить комментарий