ԱՄՆ-Ի ԵՎ ԻՐԱՆԻ ՄԻՋԵՎ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ UՊԱՌՆԱԼԻՔ ՆԵՐԿԱՅՈՒՄՍ ՉԿԱ

ԱՄՆ-ի և Իրանի միջև ռազմական գործողությունների սպառնալիք ներկայումս չկա:
Այս մասին CNN Türk-ի ուղիղ եթերում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, խոսելով ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության մասին։
Նրա խոսքով՝ երկու կողմերը ցուցադրում են բանակցելու պատրաստակամություն, և Թուրքիան օգտագործում է բոլոր հասանելի միջոցները՝ հակամարտությունը կանխելու համար։
Ֆիդանը նշել է, որ Անկարան այս հարցի շուրջ կապի մեջ է ինչպես իրանական, այնպես էլ ամերիկյան կողմերի հետ։ Նախարարը նաև հավելել է, որ երկու կողմերն էլ պատրաստ են բանակցել։


Читайте также

Оставить комментарий