ՖԻԴԱՆԸ ԵՎ ԲԼԻՆՔԵՆԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՍԻՐԻԱՅՈՒՄ ԵՎ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, ուշադրության կենտրոնում եղել է Սիրիան: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ աղբյուրը:
«Ֆիդանը հայտարարել է, որ Թուրքիան դեմ է իրադարձությունների ցանկացած զարգացմանը, որը կուժեղացնի անկայունությունը տարածաշրջանում, և այդ համատեքստում հանդես է գալիս լարվածության նվազեցման օգտին: Նա հայտարարել է, որ քաղաքական գործընթացը պետք է ավարտվի Սիրիայում խաղաղության հաստատմամբ: Նա նաև նշել է, որ Թուրքիան երբեք թույլ չի տա ահաբեկչական գործողություններ իր և սիրիացի քաղաքացիական բնակչության դեմ»,- հայտնել է աղբյուրը:
Նա հավելել է, որ զրույցի ընթացքում քննարկվել են նաև Ուկրաինայի և Հարավային Կովկասի, ինչպես նաև Գազայի հարցերը: