ՆԱԽԱԳԱՀ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ՆԵՐԴՐՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ԿԱՀՐԱՄԱՆՄԱՐԱՇ ՆԱՀԱՆԳՈՒՄ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ
Ադրբեջանը ներդրում է ունեցել Կահրամանմարաշ նահանգում շինարարական և վերականգնողական աշխատանքներին և ակտիվորեն մասնակցել է այնտեղ «Ադրբեջանական թաղամասի» ստեղծմանը։Այս մասին ասվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղված նամակում՝ Կահրամանմարաշի երկրաշարժի երրորդ տարելիցի կապակցությամբ։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի աջակցությունը եղբայրական երկրի՝ վերականգնման և շինարարական աշխատանքներին, բարեկամական և դաշնակցային հարաբերությունների հստակ դրսևորում է։ «Ես վստահ եմ, որ «Մեկ ազգ, երկու պետություն» փիլիսոփայության վրա հիմնված ադրբեջանա-թուրքական ամուր միասնությունն ու ռազմավարական դաշինքը կշարունակեն նպաստել մեր ժողովուրդների բարգավաճմանը և կծառայեն տարածաշրջանային կայունության, անվտանգության և կայուն զարգացման ապահովմանը», - նշել է պետության ղեկավարը։

