ԱՀ ԵՎ ԹՀ-Ի ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ ԵՆ «ԵՂԲԱՅՐԱԿԱՆ ԲՌՈՒՆՑՔ» ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ

Ինչպես հայտնել են ՊՆ-ում, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը, շնորհավորելով անձնակազմին, նշել է, որ «Եղբայրական բռունցք» զորավարժությունները թուրք-ադրբեջանական միասնության ևս մեկ դրսևորում են և շեշտել, որ այս միասնությունն անսասան է ու հավերժ:
«Ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժությունները նաև ցույց տվեցին, որ ոչ ոք չի կարող և չի կարողանալու բաժանել մեզ»։
Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժությունների մասնակիցներին ուղղված իր ուղերձում։
Էրդողանը նշել է, որ Թուրքիան և Ադրբեջանը այս զորավարժություններով համերաշխություն ցուցաբերեցին։